11 Մայ 2012
«Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը այս տարի ևս հարուստ ու հետաքրքիր ծրագրեր կունենա
Այսօր` մայիսի 11-ին, ՀՀ Մշակույթի նախարարությունում կայացավ համատեղ մամուլի ասուլիս` նվիրված «Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնին: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը և փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը: մանրամասն
7 Մայ 2012
Հարգելի ընկերներ,
Ընդունվում են հայտեր՝ որպես կամավոր, մասնակցել "Ոսկե ծիրան" 9-րդ երեւանյան կինոփառատոնին, որը տեղի կունենա 2012թ.-ի հուլիսի 8-ից 15-ը:
Դիմումի ձեւը կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ:
Հայտերը ընդունվում են մինչեւ հունիսի 10-ը: մանրամասն
29 Մար 2012
ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ ԱՌԱՋԻՆ «ՀԱՅԱԿԸ» ՇՆՈՐՀՎԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ
Մարտի 18-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում ամփոփվեցին ազգային կինոյի «Հայակ» առաջին մրցանակաբաշխության արդյունքները: մանրամասն
23 Մար 2012
Բացառիկ հարցազրույց- Նովոստի Արմենիա
Հայկական լրատվական գործակալություն` Նովոստի Արմենիան հրապարակել է հարցազրույց ՈՍԿԵ ԾԻՐԱՆ երևանյան միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն` Սուսաննա Հարությունյանի հետ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմին (ՀԹԿՊ) առնչվող հարցերի վերաբերյալ: մանրամասն
19 Մար 2012
ՀԹԿՊ Հանդիպում Վերջնաժամկետի երկարաձգում
Առաջիկա Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի հանդիպումը կայանալու է ապրլի 11-14-ը Ստամբուլում Ստամբուլի միջազգային կինոփառատոնի ընթացքում: մանրամասն