ՌԱՍ համատեղ արտադրության ֆորում
2010 | 2009 | 2008
Ռեժիսորներ առանց սահմանների տարածաշրջանային չորրորդ համատեղ արտադրության ֆորում. նախագծերի ընտրության արդյունքների ամփոփում
Ռեժիսորներ առանց սահմանների տարածաշրջանային չորրորդ համատեղ արտադրության ֆորումն այս տարի տեղի կունենա հուլիսի 13-15-ը «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի շրջանակներում: Ֆորումը բարձր է գնահատում պրոդյուսերների և ռեժիսորների` դասընթացի հանդեպ հետաքրքրությունը և շնորհակալություն է հայտնում ներկայացված նախագծերի համար:
Այս տարի ֆորումի օրակարգը կներառի սցենարի և նախագծի զարգացման դասընթացներ, որոնց կհաջորդի մրցութային նախագծերի ներկայացումը: Օրակարգը կներառի նաև մի շարք միջազգային հիմնադրամների և դասընթացների ներկայացումներ և հյուր դասախոսություններ: Ներկայացված լավագույն նախագծի համար նախատեսվում է նաև զարգացման դրամաշնորհ: Վերջինս ոչ միայն կօժանդակի տարածաշրջանային կինոարտադրողներին ֆիլմերն իրականացնելու նպատակով դուրս գալ միջազգային շուկա, այլև խթան կհանդիսանա ռեժիսորների և պրոդյուսերների համար առավել ստեղծագործ և առանձնահատուկ ձևով ներկայացնելու իրենց նախագծերը դասախոսներին և միջազգային ժյուրիի կազմին:
Ստորև ներկայացված է ՌԱՍ չորրորդ ֆորումին ընտրված նախագծերի ցանկը:
20 քայլ մինչ գետնանցում, ռեժ. Բեսո Սոլոմոնաշվիլի, պրոդ. Վլադիմեր Կատչարավա, Վրաստան,
Չայկա, ռեժ. Միգել Անգել Խիմենես, պրոդ. Զուրաբ Մագալաշվիլի, Վրաստան-Իսպանիա,
Ծաղկավաճառը, ռեժ./պրոդ. Ջեֆ Կալուսդյան, Հայաստան,
Լեյլա, ևս մեկ անգամ, ռեժ. Բարիս Հանցիոգուլլարի, պրոդ. Չեմ Օզտուֆեկցի, Թուրքիա,
Կորած գերեզման, ռեժ./պրոդ. Մյուժդե Արսլան, Թուրքիա,
Ձգված պարանի վրա, ռեժ. Լևոն Մինասյան, պրոդ. Իննա Սահակյան, Հայաստան,
Փայլող վալս, ռեժ./պրոդ. Մարիամ Օհանյան, Հայաստան,
Թափանցիկ տանիքներ, ռեժ. Լուսինե Սարգսյան, պրոդ. Արամ Շահբազյան, Հայաստան,
Հորս ձայնը, ռեժ. Օրհան Էսկիկոյ, Զեյնել Դոգան, պրոդ. Օզգուր Դոգան, Նադիր Օպերլի, Թուրքիա
Վրիպում, ռեժ. Արթուր Սարգսյան, պրոդ. Դավիթ Մաթևոսյան, Հայաստան
Թրեյներներ`
Ֆիլլիս Մոլլե
Անկախ խորհրդական է միջազգային կինոփառատոներում դասընթացների լուրջ փորձով:
1993թ. աշխատում է կինոարտադրության ոլորտում. եղել է Եվրոպական պրոդյուսերների ակումբի հիմնադիր տնօրենը և գլխավոր քարտուղարը: Վերջինս միավորում է եվրոպացի կաևորագույն կինոպրոդյուսերներին և գործում է` որպես Եվրոպական կինոարտադրական հարցերի շուրջ լոբբիստական ցանց:
1999թ. Ֆիլլիսը միացավ Կինոպրոդյուսերների ասոցիացիայի միջազգային ֆեդերացիային (ԿՊԱՄՖ)` որպես փառատոների տնօրեն: Այս պաշտոնում նա ղեկավարեց կազմակերպության` փառատոների կանոնակարգման քաղաքականությունը, ներառյալ հավատարմագրումը և որակի վերահսկումը աշխարհի շուրջ 60 միջազգային կինոփառատոներում, ինչպես նաև ԿՊԱՄՖ-ի` միջազգային փառատոների կանոնակարգումները :
2003թ. գործում է` որպես անկախ խորհրդական փառատոներում և աուդիովիզուալ ընկերություններում, որոնց համար ընտրություն է անում, կազմում է ծրագրեր և հետահայց ցուցադրություններ, համակարգում է միջազգային հյուրերի հետ աշխատանքը: Կինոփառատոների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպված դասընթացներ է անցկացնում երիտասարդ կինոարտադրողների համար: Եվրամիության մեդիա զարգացման ծրագրում հանդես է գալիս` որպես մասնագետ : Ընդգրկված է եղել այնպիսի փառատոների ժյուրիի կազմում, ինչպիսիք են Բեռլինի, Կիևի, Սոչիի, Տրենչինի /Սլովակիա/, Մումբայի, Հաիֆայի, Սետուբալի /Պորտուգալիա/, Մադեյրայի փառատոներում:
Ծնվել է Շվեյցարիայում, կրթություն է ստացել Ֆրանսիայում և այժմ ապրում և աշխատում է Փարիզում: Միջազգային հարաբերություններ է ուսումնասիրել Փարիզի քաղաքագիտության դպրոցում, ինչպես նաև ռուսական քաղաքակրթություն` Փարիզի արևելյան լեզուների դպրոցում: Հետագայում մշակութային կառավարման դասընթացներ է անցել: Անդամակցում է Ֆիլլիս Մոլլեն Եվրոպական կինոակադեմիային:
Գրացիելլա Բիլդեշեյմ
Ֆաբուլաֆիլմի (2003թ. Հռոմում հիմնադրված պրոդյուսերական և դասընթացների կազմակերպություն) հինադիրն է և գործադիր տնօրենը: Զարգացման մասնագետ և խորհրդական է եղել Եվրամիության մեդիա ծրագրի (1994 – 2004թթ), ՌԱԻ կինոյի (2001 – 2002թթ) և Սփրինգ Ուելս զարգացման գործակալության (2004թ.) համար: ՄԱՅԱ դասընթացների (եվրոպացի նորահայտ պրոդյուսերների համար դասընթաց, որ 2006թ. ֆինանսավորվում է մեդիա ծրագրի կողմից) գիտական ղեկավարն ու տնօրենն է: Հերմեսի (Եվրախորհրդի և Eurimages կազմակերպության կողմից զարգացված և 2009թ. Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից պրոդյուսերների համար իրականացված դասընթաց է): 2006 և 2007թթ. եղել է NEW CINEMA NETWORK-ի (Հռոմի միջազգային կինոփառատոնի համատեղ արտադրության շուկա) համակարգողը:
1993-ից Գրացիելլան, որպես պրոդյուսեր, զբաղվում է եվրոպական և միջազգային համագործակիցների համատեղ արտադրություն հանդիսացող գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի զարգացմամբ և ֆինանսական փաթեթներ կազմելով:
Գրացիելլան սցենարի վերլուծություն և նախագծի զարգացում է դասավանդում Իտալիայի Ցենտրո Սպերիմենտալե/Կինոյի ազգային դպրոցում: 2005-2007թթ նա հիմնեց և կազմակերպեց Իտալիայում սցենարի պրոֆեսիոնալ ընթերցման միակ դասընթացը: Անդամակցում է Եվրոպական կինոակադեմիային:
«Ռեժիսորներ առանց սահմանների» տարածաշրջանային համատեղ արտադրության չորրորդ ֆորումի աջակիցն է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
