VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

ՌԱՍ ֆիլմերի ծրագիր

Դրախտի խնձոր

Աֆղանստան
2008, 86min.

Պրոդյուսերներ` Դավիդ Ուահաբ, Սիդդիք Բարմաք, ռեժիսոր` Հոմայուն Մորոուաթ, սցենարի հեղինակ` Հոմայուն Մորոուաթ, օպերատոր` Զայնուլաբուդդին Ուասեխով, կոմպոզիտոր` Քասեմ Ռամեշգար, հնչյունային ձևավորող` Ռաֆիե Բեհրուզյան, մոնտաժողներ` Ուաքեֆ Ալ Հուսայնի, Ռաֆիե Բեհրուզյան
Դերերում. Ռաջաբ Գուսաինով, Հաշմաթ Ֆանաեի, Ուալի Թալշ, Մոհայուդդին Սաֆա

Կրոնապաշտ ծերուկը, որ պաշտպանում է մահապարտ գրոհայիններին, գալիս է Քաբուլ` իր միակ որդուն տեսնելու, որը սրբազան պատերազմից հետո մնացել էր Խորհրդային Միությունում: Նա որդուն կրոնական դպրոց էր տվել` "Ղուրանն ուսումնասիրելու և մոլլա դարձած` գյուղ վերադառնալու համար": Քաբուլում հայրն իմանում է, որ որդին որոշել է աստվածանվեր մահապարտ ահաբեկիչ դառնալ` դրախտ ընկնելու համար: Ֆիլմը ներկայացնում է հոր ներաշխարհի երկու տարբեր կողմերը` հայրական զգացումներն ու սուրբ կրոնական գաղափարախոսությունը: Մենք ականատես ենք դառնում, թե ինչպես է նա կորցնում միակ որդուն և սրբազան հավատը: Խառնաշփոթ ու աղտոտ Քաբուլում նկարահանված ֆիլմը պատկերում է կրոնի սխալ մեկնությունը և սերունդների հակամարտությունը:

Մրցանակներ
Լավագույն կինոնկար (Դիդորի ՄԿՓ, Տաջիկստան, 2009), Լավագույն կինոնկար (Թոլոյի հեռուստատեսային ֆիլմերի փառատոն, Աֆղանստան, 2009), Լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմ (Ամատինի ՄԿՓ, 2010)

Արտադրող ընկերություն

Star Group Media

Մորոուաթ, Հոմայուն

Հոմայուն Մորոուաթ (ծն. 1965, Քաբուլ)
Ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտը (ՎԳԻԿ): 1984-ին նրա առաջին կարճամետրաժ վավերագրական ֆիլմը` "Երազը", հաջողություն է ունեցել Աֆղանստանում և դրական տպավորություն թողել աֆղան հանդիսատեսի վրա: Երկրորդ` "Ոսկե երազ" կարճամետրաժ վավերագրական կինոնկարը ներկայացնում է սոցիալ-քաղաքական առումով անբարենպաստ Աֆղանստանում ապրող երաժշտի կյանքը: Մորոուաթի առաջին լիամետրաժը` "Կանաչ աճյունը", արգելվել է` դառնալով սխալ քաղաքականության զոհ: 1998-ից Հոմայուն Մորոուաթն ապրում է Շվեդիայում:

Ֆիլմացանկ
Հույս (1984), Ոսկե երազ (1987), Կանաչ աճյուն (1990), Դրախտի խնձոր (2008)

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy Printinfo The European Cultural Foundation