VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

ՌԱՍ ֆիլմերի ծրագիր

Ասորիները Հայաստանում

Հայաստան
2010, 39min.

Ռեժիսոր` Ռազմիկ Խոսրոև, սցենարի հեղինակ` Արմենուհի Դեմիրճյան, օպերատորներ` Ռադիկ Պետրոսյան, Վահագն Վարդանյան, կոմպոզիտորներ` Վահան Արծրունի, Վիոլետ Սարգիզ, Ֆահիր Աթաօղլու, մոնտաժող` Արտավազդ Եղոյան

Ովքե՞ր են ասորիները, որտեղի՞ց են եկել և ո՞ւր են գնում. այս հարցերը միշտ հետաքրքրել են մարդկությանը: Մինչդեռ Միջագետքի երբեմնի հզոր տերերը շարունակում են ցրվել աշխարհով մեկ: Ֆիլմի հեղինակները մատնանշում են հետաքրքիր հանգրվանի տեղը. դա Հայաստանն է: Կադրում Միջագետքի քարտեզն է և... հակառակ ուղղությամբ շարժվող քարավանը: Ֆիլմի ճանաչողական դաշտն ավելի է ընդլայնվում, երբ խոսվում է ասորիների մարդաբանական տեսակի և լեզվի գրային առանձնահատկությունների մասին:

Խոսրոև, Ռազմիկ

Ռազմիկ Խոսրոև
ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի, մանկավարժական համալսարանի դասախոս, Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան, սցենարիստ:

Ֆիլմացանկ
Ասորիները Հայաստանում (2009)

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation