Դիսկոն և միջուկային պատերազմը Էստոնիա / Ֆինլանդիա 2009, 80min.
Պրոդյուսեր` Կյուր Աարմա, ռեժիսոր` Յաակ Կիլմի, սցենարի հեղինակներ` Կյուր Աարմա, Յաակ Կիլմի, օպերատոր` Մանֆրեդ Վայնոկիվի, կոմպոզիտոր` Արդո Ռան Վարրես, մոնտաժող` Լաուրի Լաասիկ
Դերերում. Գերդա Վիիրա, Օսկար Վուկս, Տոոմաս Պոոլ, Յաան-Յոոսեպ Պուուսագ, Էյնար Կոտկա, Ալեքսանդր Աուգ, Բիրգիտ Վեեմաա
Ֆիլմը պատմում է մի արտասովոր տեղեկատվական պատերազմի մասին, որտեղ ամբողջատիրական վարչակարգը ելնում է հանրամատչելի մշակույթի հերոսների դեմ: Եվ տանուլ է տալիս: Խորհրդային տարիներին Արևմտյան հանրամատչելի մշակույթը անփոխարինելի դեր է ունեցել երեխաների աշխարհայացքի ձևավորման մեջ, թեև հիմա դա փոքր-ինչ տարօրինակ է թվում: Ֆիննական հեռուստատեսությունը դեպի երազների աշխարհ տանող պատուհան էր, որն իշխանությունները ոչ մի կերպ չէին կարողանում արգելափակել: Թեև ֆիննական հեռուստաալիքներն արգելված էին, շատ ընտանիքներ արգելված պտուղը համտեսելու ինչ-որ ձև էին գտնում: Ֆիլմը նորագույն շրջանի պատմությունը ներկայացնում է իր տարբերակով` լրտեսական խաղերը վերածելով մարդկային տրագիկոմեդիայի:
Մրցանակներ
Լավագույն վավերագրական ֆիլմ (Վարշավայի ԿՓ, 2009), "Նոր հայացք" մրցանակ (Հռոմի անկախ ԿՓ, 2010)
Արտադրող ընկերություն
Eetriüksus | Կիլմի, ՅաակՅաակ Կիլմի (ծն. Տալլին, Էստոնիա)
1992-ին սկսել է կինոարվեստ ուսանել Տալլինի մանկավարժական համալսարանի կինոյի բաժնում` որպես հիմնական առարկա ընտրելով ռեժիսուրան: Ուսման վեց տարիներին նկարահանել է երեք կարճամետրաժ ֆիլմ` "Ագուլի-Էլլինոր"-ը, "Տա-րամ, տա-րամ"-ը և "Կյուլլա-Տուլի"-ն: Վերջինս 1998-ին Անրի Լանգլուայի անվան միջազգային հանդիպումներում արժանացել է Ժյուրիի մեծ մրցանակի, ինչպես նաև` մրցանակներ ստացել այլ փառատոներում (Անժեր, Օբերհաուզեն, Պոտսդամ, Շտուտգարդ): Ուսումն ավարտելուց հետո նկարահանել է ևս երկու կարճամետրաժ ֆիլմ` "Տյահեսոյտ"-ը և "Մարդկային խցիկը. Ջեք": Էստոնիայի կինոքննադատների միության անդամ է, հոդվածներ է գրում մասնագիտական մամուլի համար:
Ֆիլմացանկ
Մեծ քույր (2000), Հայրենիքի գեղեցկությունը (2001), Հավերժական ժպիտ (2003), Ապրելու ուժ (2003), Խոզերի հեղափոխություն (2004), Անհայտից ազդված (2005), Վաճառելու արվեստը (2006), Խուսափուկ հրաշք (2006), Դիսկոն և միջուկային պատերազմը (2009) |