Օրի Վրաստան / Իսպանիա 2009, 85min.
Պրոդյուսերներ` Խավիեր Ալեն, Լուիս դե Օսա, Կոլդո Սուասուա, Խոսե Լուիս Ռուբիո, ռեժիսոր` Միգել Անխել Խիմենես, սցենարի հեղինակ` Լուիս Մոյա, օպերատոր` Գորկա Գոմես Անդրյո, հնչյունային ձևավորողներ` Իմանոլ Գոմես դե Սեգուրա, Լուիս Մոյա, մոնտաժող` Իմանոլ Գոմես դե Սեգուրա
Նկարահանվել են Խաթունա Շուրղայան, Բեքա Քավթարաձեն, Գիորգի Գոգուաձեն, Թազո Տերունաշվիլին, Լիլի Բուրբութաշվիլին, Լուիս Մոյան, Զուրաբ Ավսաջանիշվիլին:
Նինոն անցնում է Թբիլիսիի արվարձանի մի մեծ, ամայի տարածքով: Երիտասարդ վրացուհին փորձում է կյանքն առաջ մղել, բայց դա հեշտ չէ: Կովկասի հեռու սարերում միայնակ Բեքային այցի է գալիս ռուսական ռմբակոծություններից փախստական դարձած նրա եղբորորդի Թազոն: Երբ պատերազմի արձագանքները դեռ չեն մարել, այդ երկուսի կյանքի ուղիները խաչվում են այս թախծանուշ պատմության մեջ, ուր իշխում են լռությունն ու սիգարետի ծուխը: Ֆիլմի վերնագիրը վրացերեն "երկու" բառն է:
Արտադրող ընկերություն
Kinoskopik SL.
| Խիմենես, Միգել Անխել Միգել Անխել Խիմենես (ծն. 1979)
Ապրում է Մադրիդում: "Օրի"-ն նրա առաջին լիամետրաժ ֆիլմն է, որը 2009-ին ներկայացվել է Սան Սեբաստիանի և Թբիլիսիի կինոփառատոներում:
Ֆիլմացանկ
Հետքեր (2003), Էլ Ալբանիկոյի օրերը (2008), Օրի (2009)
|