VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

ՌԱՍ ֆիլմերի ծրագիր

Նուռ

Թուրքիա
2011, 81min.

Պրոդյուսեր` Թյուրքեր Քորքմազ
Ռեժիսոր` Յումիթ Յունալ
Սցենարի հեղինակ` Յումիթ Յունալ
Օպերատոր` Թյուրքսոյ Գյոլեբեյի
Նկարիչ` Հարուն Օնուր Իմիր
Կոմպոզիտոր` Սելիմ Դեմիրդելեն
Հնչյունային ձևավորող` Սերքան Քարաջա
Մոնտաժող` Չիչեք Քահրաման
Դերերում. Սերրա Յըլմազ, Իրեմ Ալթուղ, Իդիլ Ֆիրաթ, Էրդեմ Աքաքչե

Բոլորս էլ մեկմեկուց տարբերվում ենք, ինչպես նռան հատիկները. և նման ենք, և տարբեր, բայց, միևնույնն է, մի ամբողջական նուռ ենք: Ֆիլմը ներկայացնում է սեփական արդարությունը որոնող կնոջ պատմությունը:

Մրցանակներ
Ժյուրիի հատուկ մրցանակ, Անթալիայի “Ոսկե նարինջ” ՄԿՓ, Թուրքիա, լավագույն ֆիլմ, լավագույն սցենար, լավագույն երաժշտություն, Իզմիրի ՄԿՓ, Թուրքիա, լավագույն ռեժիսոր, լավագույն սցենար, “Տեսնել Փարիզում” ՄԿՓ, Ֆրանսիա

Յունալ, Յումիթ

Յումիթ Յունալ (ծն. 1965)
Կինոռեժիսոր, գրող, սցենարիստ: Ութ թուրքական ֆիլմերի սցենարի հեղինակն է, այդ թվում` “Մորաքույրս” (1986), “Երազանքներս, սերս ու դու” (1987) կինոնկարների: Պատմվածքների մեկ գիրք և երկու վեպ է լույս ընծայել: 1996-ից հեռուստատեսային գովազդների ռեժիսոր է եղել: Առաջին ռեժիսորական խաղարկային աշխատանքը “9”-ն է, որը տարբեր ԿՓ-երում մրցանակների է արժանացել և Թուրքիայի կողմից պաշտոնապես ներկայացվել Ամերիկյան կինոակադեմիայի` 2003-ի “լավագույն օտարալեզու ֆիլմ” անվանակարգի ընտրական փուլին: Այժմ Յումիթ Յունալն անկախ ռեժիսոր/գրող է, ապրում է Ստամբուլում և Լոնդոնում:

Ֆիլմացանկ
9 (2001), Ստամբուլյան պատմություններ (2005), Արա (2007), Առանց ստվերի (2009), Նավապետ Սփեյս (2010), Ձայն (2010), Նուռ (2011):

Ցուցադրումներ

Հուլիսի 10 15:00Մոսկվա կ/թ, փոքր դահլիճ 2
Հուլիսի 11 10:00Մոսկվա կ/թ, փոքր դահլիճ 2
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy The European Cultural Foundation