Երանելի երկիրԼատվիա / Գերմանիա 2004, 36min.
Սց./ռեժ.` Լայլա Պակալնինա, օպեր.` Մարիս Մասկալանս, կոմպոզ.` Շիգերու Ումեբայաշի, մոնտ.` Գատիս Բելագրուդովս, Ռայմոնդս Սպանովսկիս, հնչ.` Արվիդս Սելմալիս:
Կան տեղեր, որոնց մասին ոչինչ չենք ուզում իմանալ եւ գերադասում ենք ձեւացնել, որ դրանք գոյություն չունեն: Նման տեղ է աղբանոցը, մարդու համար՝ գարշելի մի վայր, աղբի անապատ: Բայց այդ անապատում խլրտում է կյանքը: Միջատների, սողունների« թռչունների եւ կաթնասունների մի զարմանալի բազմություն, որ միահյուսված է գոյության կենաց ու մահու կապերով, այս ամենին արտասովոր, երազային բնույթ է տալիս: | Պակալնինա, Լայլա Լայլա Պակալնինա (ծն. 1962, Լիեպայա)
1986-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի հեռուստալրագրության ֆակուլտետը, իսկ 1991-ին՝ Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) կինոռեժիսուրայի բաժինը:
Ֆիլմոգրաֆիա (ընտրանի)
Ընտրություն(1990), Ուխտագնացություն (1991), Կտավը (1993), Գմբեթը (1991), Եկեղեցին (1993), Լաստը (1994), Փոստը (1995), Ուբան (1995), Կաղնին (1997), Կոշիկը (1998), Արթնացիր (2000), Գենա հայրիկը (2001), Ծիծեռնակներ (2002), Պիթոնը (2003), Լավ կլինի (2004), Ավտոբուսը (2004):
|