Լուցիան Երկրագուլպա Պեպպիի ոճով ուրախ-զվարթ կյանք է վարում էստոնական փոքրիկ քաղաքում: Հայրը` գերեզմանապահ Կայդոն, հազիվ է տունը պահում, մայրը` Մարիան, հարբեցող է: Ընտանիքը անսպասելի առաջարկ է ստանում մեկ շաբաթ անցկացնել Ֆինլանդիայում` կին քահանա Սիրպայի տանը: Այդ շաբաթն անսպասելիորեն կփոխի յուրաքանչյուրի կյանքը:
Մրցանակներ
Լավագույն բալթյան ֆիլմ, FIRPRESCI-ի մրցանակ (ՙԱրսենալ՚ ՄԿՓ, Ռիգա, Լատվիա), Լավագույն էստոնական ֆիլմ (ՙՍև գիշերներ՚ ԿՓ, Տալլին, Էստոնիա)
Լաուր, Կատրին
Կատրին Լաուր (ծն.` 1955, Տարտու, Էստոնիա)
1977-1982 թթ. կինոռեժիսուրա է ուսանել Մոսկվայի կինոինստիտուտում (ՎԳԻԿ, Սերգեյ Գերասիմովի արվեստանոց: Ավարտելուց հետո, հնարավոր չհամարելով ստեղծագործել խորհրդային գրաքննության պայմաններում, արտագաղթել է Գերմանիա: Բնակություն է հաստատել Գերմանիայում և Շվեյցարիայում` աշխատելով որպես սցենարիստ, ռեժիսոր, լրագրող և սցենարական խորհրդատու: 2005-ին կրկին սկսել է աշխատել Էստոնիայում, իսկ 2006-ին ասպարեզ հանել ՙՌուդի՚ ընտանեկան ֆիլմը, որը հաջողություն է ունեցել բազմաթիվ ՄԿՓ-երում: Հաջորդ տարի Տալլինում հիմնել է Content Providers կինոընկերությունը, որտեղ վավերագրական ֆիլմեր է նկարահանում: Այժմ ապրում ու աշխատում է Էստոնիայում և Գերմանիայում:
Ֆիլմացանկ
Ռուդի (2006), Գերեզմանապահի դուստրը (2011), Արմատներ. պատերազմի և երաժշտության հարյուրամյակ (2011):