Պրոդյուսերներ` Անտոն Կեռն, Անկա Սասնալ, Վիլհելմ Սասնալ, Ագաթա Շիմանսկա Ռեժիսորներ` Անկա Սասնալ, Վիլհելմ Սասնալ Սցենարի հեղինակներ` Անկա Սասնալ, Վիլհելմ Սասնալ Օպերատոր` Վիլհելմ Սասնալ Նկարիչ` Մարեկ Զավերուխա Հնչյունային ձևավորող` Իգոր Կլյաչինսկի Մոնտաժող` Բետա Վալենտովսկա Դերերում` Ագնեշկա Պոդշյադլիկ, Մարչին Չառնիկ, Պյոտր Նովակ
Գյուղում թեժ ամառ է: Ամեն ինչ քայքայվում է, մարդիկ ամեն տեսակ աղբ ու թափոն հավաքելով են գլուխները պահում: Գլխավոր հերոսը` Պավելը, ապրուստը հոգում է մետաղի ջարդոն հավաքելով: Նա ապրում է իր տարեց ու հոգեկան հիվանդ մոր հետ, որի հետ ի վիճակի չէ լեզու գտնել, ուստի տնից դուրս է անում: Պավելը հարսնացու ունի, նրանք մտադիր են ամուսնանալ: Բայց մի օր Պավելը հանկարծակի անհետանում է. ոչ ոք չգիտի նրա տեղը: Հարևաններն սկսում են գողություն անել լքված տնից. սկզբում` ամաչելով, ծածուկ, գիշերվա քողի տակ, ապա շարունակում են միանգամայն բացեիբաց: Ինչ-որ պահի ամբողջ համայնքը հավաքվում է տան մոտ ու վերցնում քիչ թե շատ օգտակար ամեն բան: Պավելը հայրենի գյուղ է վերադառնում, բայց այլևս ոչինչ չի մնացել: Եվ քանի որ ամենադժվար բանը ուրիշներին մեր արած վատությունը ներելն է, համայնքը Պավելին թույլ չի տա մնալ:
Մրցանակներ
Լեհական մրցույթի Մեծ մրցանակ, ("Նոր հորիզոններ" ԿՓ, Վրոցլավ, Լեհաստան)
Սասնալ, Անկա
Անկա Սասնալ (ծն. 1973)
Խմբագիր և սցենարիստ: Ապրում և աշխատում է Լեհաստանի Կրակով քաղաքում: Նկարիչ Վիլհելմ Սասնալի կինն է:
Սասնալ, Վիլհելմ
Վիլհելմ Սասնալ (ծն. 1972, Տարնուվ, Լեհաստան)
Նկարիչ և ռեժիսոր: 1999-ին Կրակովի գեղարվեստի ակադեմիան ավարտելուց հետո մի կարճ շրջան աշխատել է Կրակովի գովազդային գործկալություններում: Նկարում է, կոմիքսներ հեղինակում, զբաղվում լուսանկարչությամբ և ֆիլմեր նկարահանում:
Ֆիլմացանկ
Վեց կարճ ֆիլմ (2004), Մարֆա (2005), Գետը (2006), Քեզ մի ֆիլմ պատմեմ (2007), Ուրիշ եկեղեցին (2008), Խաշնարածը (2008), Վատ հետևանքներ (2010), Հեռվից սիրուն է երևում (2011):