Տարիներ շարունակ հորից առանձին ապրող Լիբիին` մի ինքնամփոփ, բայց սուր մտքի տեր դեռահասի, ուղարկում են Իսրայել` հոր հետ բնակվելու: Նրա գալուստն ու լիբանանյան երկրորդ պատերազմը համընկնում են: Լիբին շուտով հայտնաբերում է, որ հայրը` Շաուլը, մանկամիտ էքսցենտրիկ է և ՙտնից տուն է անում՚, այլ կերպ ասած` անօթևան է: Շաուլը արդյունավետ միտք է հղանում գլխներին տանիք ունենալու համար. նրանք ներկայանում են որպես փախստական Իսրայելի ռմբակոծված հարավային շրջանից և Երուսաղեմում օթևանում մի բարեկեցիկ ընտանիքի հարկի տակ: Վերջապես կարգին տուն-տեղ ընկնելով` Շաուլն ու Լիբին սկսում են կարգավորել հայր-աղջիկ հարաբերությունները, բայց նրանց կեղծ ինքնությունը չի կարող ընդմիշտ գաղտնի մնալ, մանավանդ որ Լիբին դեռահասին հատուկ զայրույթի պոռթկումներ է ունենումª իր կյանք թափանցող ստերին բախվելով:
Մրցանակներ
Միլոշ Մացոուրեկի անվան մրցանակ, Երիտասարդական խաղարկային ֆիլմի հատուկ հիշատակում, Զլինի ԿՓ, Չեխիա
Քենիգ, Մայա
Մայա Քենիգ (ծն. 1979)
Սովորել է Լոնդոնի կինոդպրոցում և Երուսաղեմի Սեմ Շպիգելի կինոդպրոցում: Ուսման ընթացքում դրամաշնորհներ է ստացել գերազանցության համար: Նրա ՙԱշխարհի գագաթին՚ և ՙՄայրիկս՚ կարճամետրաժ ֆիլմերը ցուցադրվել են աշխարհի տարբեր փառատոներում և եվրոպական ու իսրայելական հեռուստատեսությամբ: ՙԲացահայտված անմեղ ստերը՚ նրա առաջին խաղարկային աշխատանքն է: