Հատուկ չվերթ Շվեյցարիա 2011, 103min.
Պրոդյուսեր` Ֆերնան Մելգար
Ռեժիսոր` Ֆերնան Մելգար
Օպերատոր` Դընի Յուցելեր
Նկարիչ` Յանկա Ռամ
Կոմպոզիտոր` Ուանդիֆա Նջիե
Հնչյունային ձևավորողներ` Քրիստոֆ Ջովաննոնի, Գաբրիել Հաֆներ, Ֆրանսուա Մյուզի
Մոնտաժող` Կարին Սյուդան
Ժնևի մոտակայքում գտնվող Ֆրամբուա բանտում 25 ապօրինի ներգաղթյալներ վտարման են սպասում: Նրանց ընձեռվում է ընտանիքներին հրաժեշտ տալու և քաղաքացիական հագուստով ոստիկանների ուղեկցությամբ, սովորական չվերթով հայրենիք վերադառնալու հնարավորություն: Եթե նրանք հրաժարվում են այս առաջարկից, հատուկ չվերթ է կազմակերպվում` արագ և անսպասելի:
Մրցանակներ
Ժյուրիի մեծ մրցանակ (Վավերագրական ֆիլմերի Full Frame փառատոն, Դուրհեմ, Մեծ Բրիտանիամ, 2012)
| Մելգար, Ֆերնան Ֆերնան Մելգար (ծն. 1961, Տանժեր, Մարոկկո)
Շվեյցարացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր և կինոմոնտաժող. Իսպանացի տարագիրների զավակ է, 1963-ից բնակություն է հաստատել Լոզանում: 80-ականների սկզբին ընդհատել է տնտեսագիտական կրթությունը` մի քանի ընկերների հետ Լոզանում Le Cabaret Orwell-ը հիմնադրելու համար, որը շուտով ֆրանսախոս Շվեյցարիայի անդերգրաունդային մշակույթի մեքքան է դարձել: Հետագայում ստեղծել է միջազգային ճանաչման հասած La dolce Vita ռոք խումբը: 1985-ին միացել է Climage-ին` մի կոլեկտիվի, որի անդամն է մինչ օրս, և որի հովանավորությամբ իրականացրել է շուրջ մեկ տասնյակ վավերագրական ֆիլմեր: Մելգարի “Ամրոց” վավերագրական ֆիլմը 11 ՄԿՓ-երի մրցանակների է արժանացել, այդ թվում` “Ոսկե ընձառյուծի” Լոկառնոյում, Մեծ մրցանակի` Թեհրանի վավերագրական ֆիլմերի ԿՓ-ում և “Արծաթե մագնոլիա”-ի` որպես լավագույն սոցիալական վավերագրական ֆիլմ Շանհայի վավերագրական ֆիլմերի “Մագնոլիա” ԿՓ-ում:
Ֆիլմացանկ
Փերֆորմանս Գերմանական թանգարանում (1983), Երևակայական թանգարան (1986), Մերկ մարդը (1987), Հեռուստատեսային տարեգրություն (1990), Փոխում եմ ալիքները, ուրեմն գոյություն ունեմ (1991), Ընտանեկան ալբոմ (1993), Մալիքա (1995), Խաղամոլները (1997), Ներածական դաս (1998), Փոթորիկ C բաժակում (2001), Առաջին օրը (2000-2003, վավեր. ֆիլմաշար), J (2003), Երիտասարդության հովիտը (2005), ԵԼՔ. մեռնելու իրավունք (2005), Ամրոցը (2008), Հատուկ չվերթ (2011):
|