Ինչ է պատահել այստեղ Ուկրաինա 2011, 95min.
Պրոդյուսեր` Օլգա Ժուրժենկո
Ռեժիսոր` Ռոբ Նիլսոն
Սցենարի հեղինակ` Ռոբ Նիլսոն
Օպերատոր Միքի Ֆրիման
Կոմպոզիտոր`Դանիել Ֆայնսմիթ
Հնչյունային ձևավորող` Ալ Նելսոն
Մոնտաժող` Ջոն Փիթերսոն
Ֆիլմը Ռոբ Նիլսոնի կինոէսսեն է, որը նկարահանվել է Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ճանապարհներին 2009-ի գարնանը, ամռանն ու ձմռանը ª ռուսաստանցի հեղափոխական Լև Տրոցկու և 21-րդ դարում նրա քաղաքական հայացքների արդարացիության մասին: Ֆիլմի հիմնական նպատակներից է ռեալիզմի և իդեալիզմի տարբերությունների դիտարկումը մի դարաշրջանում, որն արդարություն է գոռում, բայց կարծես դաժանության է հակված:”Երբ 30 տարի առաջ ես առաջին անգամ կարդացի”Իմ կյանքը՚, Տրոցկու գրածը իր հայրենի եզերքի մի այնպիսի պարզ ու հզոր տեսարան պատկերեց, որը ինքս ինձ երդվեցի մի օր անձամբ գնալ-տեսնել: Բայց երբ տեղ հասանք, միայն դատարկ դաշտեր հայտնաբերեցինք` քամուց ալեկոծվող խոտով: Ոչ մի հետք բլրին կանգնած երբեմնի մեծ սինագոգից կամ հրեական դպրոցից, որը հաճախում էր Տրոցկին փոքր ժամանակ: Հորիզոնից բացի, ուրիշ ոչինչ… Մինչև որ հետո ես Google Earth-ով նայեցի ու տեսա տների, խանութների և ախոռների աղոտ դրոշմը այն վայրում, որտեղ ժամանակին քաղաք էր եղել: Ի±նչ է պատահել այստեղ… և ինչո±ւ՚, - գրում է Նիլսոնը:
| Նիլսոն, Ռոբ Ռոբ Նիլսոն (ծն. 1939, Ռայնլանդեր, Վիսքոնսին, ԱՄՆ)
Սան Ֆրանցիսկոյում հաստատված ռեժիսոր Նիլսոնը և նրա համառեժիսոր Ջոն Հանսոնը "Հյուսիսային լույսերի" համար "Ոսկե կինոխցիկ" են ստացել Կաննում, իսկ Նիլսոնն իր "Տապ և արևի լույս" ֆիլմի համար արժանացել է Սանդենսի ԿՓ-ի Ժյուրիի մեծ մրցանակին: Նա այս երկու մրցանակները վաստակած առաջին ամերիկացի ռեժիսորն է: Նիլսոնը թվային կինոնկարահանման Direct Action ոճի ստեղծողն է, մի եղանակ, որ ուսուցանվել է Սան Ֆրանցիսկոյի Tenderloin yGroup Actor’s Ensemble-ում և ներկայացվել ամբողջ աշխարհում կազմակերպված սեմինարներում: Նիլսոնը ռահվիրա է վիդեոյի տեխնիկան ժապավենին փոխանցելու գործում, ինչը հանգեցրել է ներկայիս թվային հեղաշրջմանը: 1985-ին "Ազդանշան 7"-ը առաջին փոքր ձևաչափի խաղարկային տեսաֆիլմն էր, որ տեղափոխվեց ժապավենի վրա և ցուցադրվեց աշխարհում: "Կավիճը"` Նիլսոնի անդրանիկ ֆիլմը, Tenderloin Action Group-ի (այժմ` Tenderloin yGroup) հետ, որն անօթևան մարդկանց խումբ է Սան Ֆրանցիսկոյում, ներկայացվեց Լոկառնոյի և Թորոնթոյի կինոփառատոներում: "Village Voice" ֆիլմը դասվեց տարվա լավագույն կինոնկարների թվին: "9 @ NIGHT" շարքով Նիլսոնի թողարկած ֆիլմերից յոթում, Direct Action ոճով ստեղծված ինը խաղարկային կինոնկարներում նկարահանվել է yGroup-ը: Վերջին տարիներին Նիլսոնի գործերի հետահայաց ցուցադրություններ են տեղի ունեցել Բերքլիի Pacific Film Archives-ում, Չիկագոյի արվեստի ինստիտուտում, Resfest-ում (Սեուլ, Կորեա), թվային կինոյի փառատոնում (Նյու Դելի, Հնդկաստան), MOV փառատոնում և Cinemanila-ում (Մանիլա, Ֆիլիպիններ), Հոնկոնգի ՄԿՓ-ում և Քանզաս Սիթիի Filmmaker’s Jubilee-ում: Նիլսոնին շնորհված վերջին մրցանակների թվում են Թեդ Մ. Լարսոնի մրցանակը Ֆարգոյի ՄԿՓ-ում` "կինոարտադրության մեջ ունեցած ակնառու ներդրման համար", "Անկախ կինոյի ռահվիրան"` Կանզաս Սիթիի Filmmaker’s Jubilee-ում, "Տարվա կինեմատոգրաֆիստ" տիտղոսը Սիլվեր Լեյքի ԿՓ-ում (Լոս Անջելես):
Ֆիլմացանկ
Հյուսիսային լույսեր (1979), Ազդանշան 7 (1985), Եզրին (1986), Տապ և արևի լույս (1988), Փողոցը (1989), Խոսքեր մեռնողի համար (1990), Ընտրելով հաջողությունը (1994), Կավիճ (1996), Քաղաքը հողին է հավասարվել (1998), Ձմեռային նարինջներ (2000), Երգեցողություն (2000), Հարված (2000), C6 սխեման (2001), Աղմուկ (2003), Վերաբերմունք (2003), Սամթ (2004), Ֆրենք (2004), Անվտանգություն (2005), Կարիք (2005), Բացում (2006), Պան (2006), Օգտագործված է (2007), Զուգորդում (2007), Փրեսք կղզին (2007), Ներշնչվածը (2009), Ի±նչ է պատահել այստեղ (2011):
|