VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Նորություններ

«Ոսկե ծիրան»-ը անիվների վրա Արցախում

August 24, 2009 15:52

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը «Ոսկե ծիրան»-ը անիվների վրա ավանդական դարձրած ծրագրով 3-րդ անգամ հյուրընկալվեց Արցախում: Ծրագրի շրջանակներում օգոստոսի 19-23-ը Ստեփանակերտում եւ Շուշիում ցուցադրվեց 6-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆիլմերի ընտրանին` այդ թվում միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում մրցանակներին արժանացած Գեորգի Օվաշվիլիի «Մյուս ափը», Օզջան Ալպերի «Աշուն» ֆիլմերը, ինչպես նաև Հարություն Խաչատրյանի «Սահման»-ը: Ցուցադրվեց նաեւ Աշոտ Մովսիսյանի եւ Սպարտակ Ղարաբաղցյանի «21-րդ դարի վանդալները» վավերագրական ֆիլմը:

Ծրագիրը բացվեց Սերգեյ Փարաջանովի գլուխգործոց «Նռան գույն» ֆիլմի ցուցադրությամբ, որը նվիրված էր ֆիլմի ստեղծման 40-ամյակին:

Ցուցադրությունները կայացան Ստեփանակերտի Սպայի տանը եւ Շուշիի Նարեկացի մշակութային կենտրոնում:

«Ոսկե ծիրան»-ը անիվների վրա Արցախում ծրագիրը իրականացվում է փառատոնի պաշտոնական գործընկեր «Արցախ Ալկո» ընկերության հետ:

«Ոսկե Ծիրան»-ը անիվների վրա Արցախում ծրագրին աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Լեռնային Ղարաբաղի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը:

ՄՐՑԱՆԱԿԸ

Golden Apricot Prize fragment

ՀՈՒԼԻՍ 2010 ԾՐԱԳԻՐ

Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
2829301234
567891011
12131415161718
19202122232425
2627282930311
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy The European Cultural Parliament