Պարողի ժամանակը Ռուսաստան 1997, 158min.
Պրոդյուսեր` Սերգեյ Բաև
Ռեժիսոր` Վադիմ Աբդռաշիտով
Սցենարի հեղինակ` Ալեքսանդր Մինդաձե
Օպերատորներ` Յուրի Նևսկի, Անատոլի Սուսեկով
Նկարիչներ` Վլադիմիր Երմակով, Ալեքսանդր Տոլկաչով
Կոմպոզիտոր` Վիկտոր Լեբեդև
Հնչյունային ձևավորող` Լիլյա Տերեխովսկայա
Մոնտաժող` Ռոզա Ռոգատկինա
Դերերում. Անդրեյ Եգորով, Յուրի Ստեպանով, Սերգեյ Գարմաշ, Չուլպան Խամատովա, Զուրաբ Կիպշիձե, Սվետլանա Կոպիլովա, Վերա Վորոնկովա, Սերգեյ Նիկոնենկո, Միխայիլ Բաղդասարով, Արշակ Օհանյան
Կայսրության ծայրամասում (վայրը դիտավորյալ նշված չէ, բայց ամենից շատ հիշեցնում է Աբխազիան կամ Մերձդնեստրը) քաղաքացիական պատերազմն ավարտված է, հերոսները փորձում են խաղաղ կյանքով ապրել: Սակայն պատերազմը չի ուզում հեռանալ նրանց կյանքից. չափազանց շատ ճակատագրեր են խորտակվել այդ ՙչնչին պատերազմում՚: Կան և’ հաղթողներ, և’ պարտվածներ:
Մրցանակներ
Գլխավոր մրցանակ (“Հայելի” սցենարների մրցույց, 1996), Ռուսաստանի Կինոակադեմիայի “Նիկե” մրցանակներ` լավագույն սցենարի և երկրորդական դերի համար, 1997, Գլխավոր մրցանակ, (“Կինոտավր -1998”, Սոչի), Ժյուրիի հատուկ մրցանակ (Լոկառնոյի ՄԿՓ, 1998), մրցանակներ` տղամարդու լավագույն երկրորդական դերի և դերասանուհու խոստումնալից դեբյուտի համար (“Բալթյան մարգարիտ -1998”, Ռիգա), ՅՈՒՆԵՍԿՈ-ի մրցանակ` “Խաղաղության և հանդուրժողականության մշակույթի գաղափարների տարածման համար”(“Ստալկեր - 98” ՄԿՓ, Մոսկվա”
| Աբդռաշիտով, Վադիմ Վադիմ Աբդռաշիտով (ծն. 1945, Խարկով, Ուկրաինա)
Ռուսական կինոյի ամենից անկախ ռեժիսորներից է, միջազգային ճանաչման է հասել Բեռլինի (Ալֆրեդ Բաուերի մրցանակ` “Սպասավորը”, 1989, ”Արծաթե արջ”` “Պիես ուղևորի համար” ֆիլմերին, 1995) և Վենետիկի (Ոսկե մեդալ` “Պլյումբում կամ վտանգավոր խաղ” ֆիլմին, 1987) ՄԿՓ-երի մրցանակների շնորհիվ: Առաջին խորհրդային տիեզերագնացի թռիչքից տպավորված` տեղափոխվել է Մոսկվա` Ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտում միջուկային ֆիզիկա ուսանելու: Հետաքրքրություն է ցուցաբերել սիրողական ռեժիսուրայի հանդեպ և փոխադրվել Մենդելեևի անվան քիմիական տեխնոլոգիայի ինստիտուտ, որն ուսանողների համար կինոստուդիա ուներ: 1970-1974 թթ. կինոռեժիսուրա է ուսանել Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտում (ՎԳԻԿ): Նրա ռեժիսորական առաջնեկը “Կանգնեցրե’ք Պոտապովին” ֆիլմն էր (1974): 1975-ին ծանոթացել է գրող Ալեքսանդր Մինդաձեի հետ: Սա սկիզբ է դրել մի համագործակցության, որ շարունակվել է հետագա 30 տարում միասին ստեղծած 12 ֆիլմերով: Նրանց գործերը մրցանակների են արժանացել բազմաթիվ ՄԿՓ-երում, ինչպես նաև խորհրդային և ռուսաստանյան կինոֆորումներում:
Ֆիլմացանկ
Կանգնեցրե’ք Պոտապովին (1973), Պաշտպանական խոսք (1976), Շրջադարձ (1978), Աղվեսաորս (1980), Գնացք կանգնել է (1982), Մոլորակների շքերթ (1984), Պլյումբում կամ վտանգավոր խաղ (1986), Ծառան (1988), Արմավիր (1991), Պիես ուղևորի համար (1995), Պարողի ժամանակը (1997), Մագնիսական փոթորիկներ (2003):
|