Հաղթանակ Ռուսաստան 2011, 56min.
Պրոդյուսեր` Մայրամ Յուսուպովա
Ռեժիսոր` Ալեքսանդր Կուպրին
Սցենարի հեղինակ` Ալեքսանդր Կուպրին
Օպերատոր` Իրինա Ուրալսկայա
Կոմպոզիտոր` Վ. Կրեյմեր
Հնչյունային ձևավորող` Վ. Կրեյմեր
Մոնտաժող` Յուրի Գեդերտ
“Մահը շատ մոտեցավ, խլեց ընկերոջս, իսկ ինձ թողեց: Այդպես սկսվեց տարին: Կյանքիս ամենատարօրինակ տարին: Ես հասկացա, որ ամեն ինչ կորցնում եմ և չեմ էլ հասկանում, թե ինչպես: Հազարամյակի վերջին տարին: Կյանքի առաջին տարին, որն ինչ-որ պատճառով թողնված էր ինձ”:
| Կուպրին, Ալեքսանդր Ալեքսանդր Կուպրին (ծն. 1962, Մոսկվա)
Ռեժիսոր և հեռուստալրագրող: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (1985) և ԽՍՀՄ Հեռուստապետկոմի Բարձրագույն ռեժիսորական դասընթացը (1988): 1993-ին եղել է Ռուսաստանի առաջին նախագահի քարոզարշավի և վերլուծության կենտրոնի գլխավոր ռեժիսորը: Աշխատել է “Հայացք” հեռուստաընկերությունում (1995-2000), “Հայրական տուն” (2001-05), “Այլ երկինք” կինոընկերություններում (2006), НТВ-ում (2007), “Օգոստոս” կինոընկերությունում (2008-10) և Sky Production-ում (2010-11): 1996-ին ստացել է Вид հեռուստաընկերության մրցանակը` որպես լավագույն ռեժիսոր: Արժանացել է նաև Նովոսիբիրսկի ԿՓ-ի մրցանակին` խաղարկային կինոյի զարգացման մեջ ունեցած անձնական վաստակի համար, Մեծ մրցանակի և լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակների մի քանի ՄԿՓ-երում իր “ԵրկինքԵրկիր” աշխատանքի համար (2008-10):
Ֆիլմացանկ
Պար ամբողջ գիշերը (1984), Խղճի շաբաթ (1989), 20 տարի անց (1990), Մոսկվա -Իսլամաբադ (1991), Վերջին նրբանցքի մղձավանջը (1993), Մարաթոն աֆղանական ձևով (1995), Երազներ պատերազմի մասին (1996), Չեռնոբիլ - 10 (1996), 20-րդ դարի պատգամը (1997), Իոսիֆ և Նադեժդա (1998), Ռուսաստանի ուղերձը (2000), Ռուսական մումիա (2003), Հայր Միխեյի տիեզերքը (2004), Իրիկնային աղոթք (2006), Դժվարին 90-ականներ (2007), Դաս (2008), ԵրկինքԵրկիր (2008), Սրբերը (2011), Հաղթանակ (2011):
|