VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Կանոնակարգ և ֆիլմի ներկայացման թերթիկ

Կանոնակարգ
«Ոսկե ծիրան» երեւանյան 7-րդ միջազգային կինոփառատոնի նշանաբանն է` «Հայաստանը քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ»: Դիտելով փառատոնը որպես մշակութային խաչմերուկ, ցանկանում ենք, որ այստեղ հանդիպեն տարբեր էթնիկ, ազգային, կրոնական, գեղագիտական պատկանելության ռեժիսորներ ու ֆիլմեր, ուրույն տեսանկյունից պատմելով սովորական մարդկանց առօրյա կյանքի, հոգսերի ու ուրախությունների, կենցաղի ու նիստուկացի, հավատի ու հուսահատության մասին:

Ծրագիրը եվ ֆիլմերի ընտրությունը
Փառատոնի ծրագիրն ընդգրկում է մրցութային և արտամրցույթային բաժիններ: Միջազգային մրցութային ծրագրին կարող են մասնակցել 2008 թվականի հուլիս ամսից հետո ստեղծված`
- խաղարկային լիամետրաժ ֆիլմեր
- վավերագրական ֆիլմեր (ցանկացած տեւողության)
"Հայկական համայնապատկեր" համահայկական մրցույթին կարող են մասնակցել աշխարհի հայ կինոգործիչների 2007-2009 թվականների ցանկացած տեւողության խաղարկային, վավերագրական եւ անիմացիոն լավագույն ֆիլմերը:
Ֆիլմերի նախնական ընտրությունը կատարում է մասնագիտական հանձնաժողովը, որի որոշումը վիճարկման ենթակա չէ: Նախնական ընտրության համար ֆիլմերը ընդունվում են DVD տեսաֆորմատով: Չընտրված ֆիլմերի սկավառակները չեն վերադարձվում:

Արտամրցութային ծրագիրն ընդգրկում է`
"Երեւանյան պրեմիերաներ"` համաշխարհային կինոյի վերջին շրջանի լավագույն ֆիլմերի ընտրանի, ռետրոսպեկտիվներ:

Ցուցադրման ֆորմատը`
- խաղարկային լիամետրաժ ֆիլմերի համար - 35 մմ ժապավենով,
- վավերագրական ֆիլմերի համար - DVD, Betacam

Ժյուրին
Փառատոնի յուրաքանչյուր մրցութային կարգում գործում է կինոգործիչներից կազմված ժյուրին:

Պաշտոնական մրցանակները
- Գլխավոր մրցանակ` «Ոսկե ծիրան» լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմին
- «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակ լիամետրաժ խաղարկային ֆիլմին
- Գլխավոր մրցանակ` «Ոսկե ծիրան» լավագույն վավերագրական ֆիլմին
- «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակ վավերագրական ֆիլմին
- «Ոսկե ծիրան»` «Հայկական համայնապատկեր»-ի լավագույն ֆիլմին
- «Արծաթե ծիրան»` «Հայկական համայնապատկեր»-ի հատուկ մրցանակ


Ֆիլմի ներկայացման թերթիկ


Հայտերը ընդունվում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գրասենյակում ( 0001 Երեւան, Մոսկովյան 3 հասցեով) մինչեւ 2010թ. ապրիլի 15-ը: (լրացուցիչ տեղեկությունների համար` հեռ./ֆաքս +374 10 52 10 47, , www.gaiff.am) Մրցութային ֆիլմերի նախնական ընտրության արդյունքները հայտնի կդառնան 2010թ. մայիսի 31-ից հետո:

ՄՐՑԱՆԱԿԸ

Golden Apricot Prize fragment

ՀՈՒԼԻՍ 2010 ԾՐԱԳԻՐ

Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
2829301234
567891011
12131415161718
19202122232425
2627282930311
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy margaret_mid The European Cultural Parliament