Պրոդյուսեր` Անդրեյ Սիգլե Ռեժիսոր` Ալեքսանդր Սոկուրով Սցենարի հեղինակ` Յուրի Արաբով Օպերատոր` Ալեքսանդր Սոկուրով Նկարիչ` Ելենա Ժուկովա Կոմպոզիտոր` Անդրեյ Սիգլե Հնչյունային ձևավորող` Սերգեյ Մոշկով Մոնտաժող` Սերգեյ Իվանով Դերերում. Իսեյ Օգատա, Ռոբերտ Դոսոն, Կաորի Մոմոի
Անհատի և իշխանության թեմայով սոկուրովյան քառապատման երրորդ ֆիլմն է, որ հաջորդել է "Ցուլ"-ին և "Մողոք"-ին: Ֆիլմի առանցքում Ճապոնիայի կայսր Հիրոհիտոյի ճակատագիրն է Երկրորդ աշխարհամարտում Ճապոնիայի պարտությունից հետո: 1945-ի վերջին նա հրաժարվում է կայսեր "աստվածային ծագումից", մինչդեռ կայսրը համարվում էր Արևի աստծու ժառանգը: Հիրոհիտոյի արարքը վերջ դրեց պատմական ավանդույթին, և ծիսական ինքնասպանությունների ալիքը ողողեց երկիրը: Ֆիլմի մյուս գլխավոր կերպարը ամերիկացի գեներալ Դագլաս Մաքարթուրն է, որը, իբրև խաղաղօվկիանոսյան հարավ-արևմտյան շրջանի գերագույն հրամանատար, պետք է վճռի գերի ընկած Հիրոհիտոյի և ամբողջ ճապոնական դինաստիայի ճակատագիրը:
Մրցանակներ
Ռուսաստանի կինոքննադատների և կինոլրագրողների "Սպիտակ փիղ" մրցանակ, 2005, Գլխավոր մրցանակ, (Երևանի "Ոսկե ծիրան" ՄԿՓ, 2005)
Սոկուրով, Ալեքսանդր
Ալեքսանդր Սոկուրով (ծն. 1951, Պոդորվիխա, Իրկուտսկի մարզ, Ռուսաստան)
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1968-ին ընդունվել է Գորկու համալսարանի պատմության ֆակուլտետը: Դեռ ուսանողական տարիներից սկսել է աշխատել Գորկու հեռուստատեսությունում: 1975-79 թթ. սովորել է Մոսկվայի Կինեմատոգրաֆայի համամիութենական պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում: Նրա առաջին խաղարկային ֆիլմը` «Մարդու մենավոր ձայնը», որ Անդրեյ Տարկովսկին բարձր է գնահատել, հետագայում մի շարք մրցանակների արժանացավ: 1980-ին Սոկուրովն աշխատանքի անցավ «Լենֆիլմ» կինոստուդիայում, միաժամանակ սկսեց աշխատել Լենինգրադի վավերագրական ֆիլմերի ստուդիայում, որտեղ նկարահանեց իր վավերագրական գործերը: Նա շատ հաճախ հանդես է գալիս ոչ միայն որպես ռեժիսոր, այլև իր նախագծերի սցենարի հեղինակ և օպերատոր: Սոկուրովը բազմիցս արժանացել է ռուսաստանյան և միջազգային պարգևների: Եվրոպական կինոակադեմիան նրան դասել է համաշխարհային կինոյի լավագույն ռեժիսորների հարյուրյակում: 2005-ին Սոկուրովի «Արևը» ֆիլմին շնորհվել է «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի գլխավոր մրցանակը:
Ֆիլմացանկ
Մարդու մենավոր ձայնը (1978-87), Մարիա (1978-88), Սոնատ Հիտլերի համար (1979-89), Աստիճանազրկվածը (1980), Ալտի սոնատ. Դմիտրի Շոստակովիչ (1981), Եվ ոչինչ ավելին (1982-87), Ցավալի անզգայություն (1983-87), Իրիկնային զոհաբերություն (1984-87), Համբերություն, աշխատանք (1985-87), Եղերերգ (1986), Ամպիր (1986), Մոսկովյան եղերերգ (1986-88), Խավարման օրերը (1988), Պահիր և պահպանիր (1989), Խորհրդային եղերերգ (1989), Պետերբուրգյան եղերերգ (1990), Անդրկովկասի դեպքերի վերաբերյալ: Կինոխրոնիկա թիվ 5, հատուկ թողարկում (1990), Պարզ եղերերգ (1990), Երկրորդ պարունակը (1990), Հետադարձ հայացք Լենինգրադին (1957-90) (1990), Հնչերանգի օրինակ (1991), Եղերերգ Ռուսաստանից (1992), Քարը (1992), Հուշիկ էջեր (1993), Զինվորի երազ (1995), Հոգևոր ձայներ (1995), Մայր և որդի (1996), Արևելյան եղերերգ (1996), Ռոբեր. երջանիկ կյանք (1996), Խոնարհ կյանք (1997), Պետերբուրգյան օրագիր. Դոստոևսկու հուշարձանի բացումը (1997), Պետերբուրգյան օրագիր. Կոզինցևի բնակարանը (1997), Պարտավորություն (1998), Զրույցներ Սոլժենիցինի հետ (1998), dolce… (1999), Մողոք (1999), Ցուլ (2000), ճանապարհի եղերերգ (2001), Ռուսական տապան (2002), Հայր և որդի (2003), Արևը (2004), Պետերբուրգյան օրագիր. Մոցարտ. Ռեքվիեմ (2005), Կյանքի եղերերգ (2006), Ալեքսանդրա (2007), Կարդում ենք շրջափակման գիրքը (2009), Հնչերանգ (2009), Ֆաուստ (2011):