Երկունք Հայաստան 1976, 142min.
Սց.` Ա.Զուրաբով, ռեժ.` Ֆ.Դովլաթյան, օպեր.` Ա.Յավուրյան, նկ.` Ս.Անդրանիկյան, կոմպոզ.` Մ.Վարդազարյան, հնչ.` Ի.Oրդուխանյան, մոնտ.` Գ.Միլոսերդովա, տնօրեն` Հ.Ոպյան:
Դերերում. Խ.Աբրահամյան (Ալեքսանդր Մյասնիկյան), Ա.Այվազյան, Ա.Արիստակեսյան, Մ.Քեչողլյան, Հ.Ֆոդուլյան, Մ.Ղարագյոզյան, Լ.Քոչարյան, Վ.Սեպետչյան, Տ.Ասոյան, Կ.Մարտիրոսյան, Վ.Միխելիձե, Սոս Սարգսյան, Գ.Սարգսյան, Ա.Գասպարյան, Է.Պետրոսյան, Ս.Սար գսյան, Կ.Ջան գիրյան, Լ.Ներսիսյան, Ե.Գրադովա, Վ.Ալենտովա, Ե.Ստեբլով, Է.Վարդանյան, Շ.Թուխմանյան, Է.Էլբակյան, Յու.Ամիրյան:
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո դաշնակցականները խռովություն են բարձրացնում, որը ձախողվում է: Նրանք նոր ապստամբություն են նախապատրաստում: Խորհրդային Հայաստանը կառուցելու համար հայրենիք է գալիս փորձառու պետական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանը:
| Դովլաթյան, Ֆրունզե Ֆրունզե Դովլաթյան
Ծնվել է 1927-ին Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ), մահացել՝ 1997-ին Երևանում:
1941-1952 թթ. Հայաստանի շրջանային թատրոնների, ապա և Երևանի Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան է եղել: 1947-ին ավարտել է այդ թատրոնի թատերական ստուդիան: 1950-ին "Այս աստղերը մերն են" ներկայացման մեջ Հրայրի դերակատարման համար արժանացել է Ստալինյան մրցանակի: 1959-ին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Ս. Գերասիմովի արվեստանոց): 1959-1964 թթ. աշխատել է Մոսկվայի Գորկու անվան կինոստուդիայում: 1962-1964 թթ. "Մոսֆիլմ" կինոստուդիայի ռեժիսոր է եղել, 1964-1997 թթ. աշխատել է "Հայֆիլմ" կինոստուդիայում: 1965-ին նկարահանել է "Բարև, ես եմ" կինոնկարը, որ շրջադարձային կետ է դարձել հայ կինոյի պատմության մեջ: 1943-ից խաղացել է բազմաթիվ ֆիլմերում: Մոսկովյան կինոստուդիաներում կյանքի է կոչել հետևյալ ֆիլմերը՝ "Ո՞վ է մեղավոր" (համառեժ՝. Լ. Միրսկի, ՎԳԻԿ-ի կինոստուդիա, 1958), "Մեր քաղաքի առավոտը" (համառեժ՝. Լ. Միրսկի, ՎԳԻԿ-ի կինոստուդիա, 1959), "Դիմա Գորինի կարիերան" (Գորկու անվան կինոստուդիա, 1961), "Առավոտյան ձայներ" (համառեժ՝. Լ. Միրսկի, "Մոսֆիլմ", 1963):
Ֆիլմոգրաֆիա
Ո՞վ է մեղավոր (1958), Մեր քաղաքի առավոտը (1959), Դիմա Գորինի կարիերան (1961), Առավոտյան գնացքներ (1963), Բարև, ես եմ (1965), Սարոյան եղբայրներ (1968), Երևանյան օրերի խրոնիկա (1972), Երկունք (1976), Ապրեցեք երկար (1979), Սիրամարգի ճիչը (1982) Վենետիկի միջազգային գիտաժողովը (1982), Մխիթարյանները (1982), Մշակույթների կամուրջ (1985), Մենավոր ընկուզենի (1986), Կարոտ (1990):
|