Սանազ Սոհրաբի (ծնվ․ 1988, Թեհրան)
Տեսողական մշակույթի մոնրեալաբնակ հետազոտող և արվեստագետ-կինոռեժիսոր։ Աշխատում է ռեսուրսների իշխանության և հետգաղութային էկոլոգիաների թեմաներով տեսողական պատմությունների վրա՝ գլոբալ հարավից: Նրա ֆիլմերն ու ինստալացիաները ցուցադրվել և մրցանակների են արժանացել տարբեր փառատոներում ոււ բիենալեներում, այդ թվում՝ Բեռլինալեում, Ռոտերդամի ՄԿՓ–ում, Լյուբլյանայի բիենալեում և Մոնրեալի ժամանակակից արվեստի թանգարանում (MAC): Սոհրաբիի առաջին լիամետրաժ վավերագրական աշխատանքի՝ «Անավարտ օրացույցի» (2026), պրեմիերան կայացել է Cinéma du Réel–ում։
Ֆիլմացանկ
Մեկանգամյա օգտագործման իրեր (կ/մ, 2015), Օժանդակ հայելիներ (կ/մ, 2016), Փառքը, մարդը և մայրը. քարտեզագրություն (կ/մ, 2017), Սցենար անհիմն պատկերների համար (կ/մ, 2018), Նշումներ կրկնակի տեսնելու մասին (կ/մ 2018), Մի պատկեր, երկու գործողություն (վավեր․, 2020), Տարանջատման տեսարաններ (վավեր․, 2023), Անավարտ օրացույց (վավեր․, 2026):