Հայաստան
ԲԱՑ ԿԱՊՈՒՅՏ ԵՐԿԻՆՔ
28 րոպե
2026
Հետպատերազմյան տրավմաներից տառապող 19-ամյա Ալբերտը դիմակայում է խուճապի իր նոպաներին վիրտուալ իրակաության թերապիայի միջոցով վախերը հաղթահարելու համար: Ընկերների հետ աննպատակ թափառելով հետարդյունաբերական անմարդաբնակ քաղաքում՝ նա սովորական օրը կամաց-կամաց վերածում է մի բանի, որը երբեք չէր կարող կանխատեսել։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Կառլոս Մուրադյան, Անդրանիկ Սահակյան
Ռեժիսոր՝ Օվսաննա Շեկոյան
Սցենարիհեղինակ՝  Օվսաննա Շեկոյան
Օպերատոր՝ Անդրանիկ Սահակյան
Նկարիչ՝ Լուսինե Սարգսյան
Հնչյունային ձևավորող՝ Հարություն Քոթանջյան
Մոնտաժող՝ Օվսաննա Շեկոյան
Դերերում. Առնոլդ Ղազարյան, Մարի Գրիգորյան, Արեն Ոսկանյան, Էմիլ Զաքարյան, Գայանե Եղիազարյան
Արտադրությունը՝ Kinora
Օվսաննա Շեկոյան    
Ռեժիսոր և սցենարիստ: Ծնվել է Երևանում, ավարտել Հայաստանի գեղարվեստի պետական ​​ակադեմիայի գեղանկարչության բաժինը: Նրա առաջին կարճամետրաժ ֆիլմի՝ «Թվիստ»–ի (2020) համաշխարհային պրեմիերան կայացել է Սարաևոյի ՄԿՓ–ի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում: Շեկոյանի երկրորդ կարճամետրաժ ֆիլմը՝ «Գլխիվարը» (2021), Երևանի «Ոսկե ծիրան» ՄԿՓ–ում արժանացել է Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին, ինչպես և Երկրորդ մրցանակի Կիպրոսի կարճամետրաժ Կինոյի ՄՓ–ում: Ֆիլմը ներկայացվել է նաև IndieLisboa ՄԿՓ–ի, Զագրեբի ԿՓ–ի և այլ հեղինակավոր միջազգային փառատոների մրցութային ծրագրերում: Օվսաննա Շեկոյանը «Սարաևոյի տաղանդներ» և «Բեռլինալեի տաղանդներ» ծրագրերի շրջանավարտ է:

Ֆիլմացանկ
Թվիստ (կ/մ, 2020), Գլխիվար (կ/մ, 2021), Բաց կապույտ երկինք (կ/մ, 2026):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Made on
Tilda