Գերմանիա
ՄԱՆՈՒԿ ԱՍՏՂ
98 րոպե
2025
Ծնունդից ի վեր 16-ամյա Լուկան ծնողների ինֆլուենսերական կայսրության աստղն է, նրա կյանքի յուրաքանչյուր կարևոր փուլ հագամանորեն ներկայացվել է միլիոնավոր հետևորդների: Երբ ծնողները հայտարարում են, որ մտադիր են ևս մի երեխա ունենալ, նրանց ստեղծած կատարյալ կերպարի ճաքերը սկսում են ավելի ակնհայտ դառնալ։ Լուկան հայտնվում է հուզական խոր ճգնաժամի մեջ՝ ընդվզելով այն դերի դեմ, որը ստիպված է եղել կատարել, և հասկանալով, թե իր կյանքի ինչ փոքր մասն է իրականում իրեն պատկանում։ Ճնշման աճին զուգահեռ նա պետք է որոշի՝ շարունակե՞լ հետևորդների համար ստեղծված ներկայացման մեջ ապրել, թե՞ վերադարձնել իր կյանքը՝ հանրային ուշադրության շրջանակից դուրս։ Ֆիլմը սուր երգիծական դրամա է, որն ուսումնասիրում է ընտանեկան ինֆլուենսինգի աճող երևույթը և այն երեխաների ճակատագիրը, որոնք այդ համակարգում վերածվում են միաժամանակ թե՛ արտադրանքի, թե՛ ապրանքի։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Լիզա Փուրչեր, Լոթա Շմելցեր
Ռեժիսոր՝ Յոշա Բոնգարթ
Սցենարի հեղինակներ՝ Նիկոլ Ռյութերս, Յոշա Բոնգարթ 
Օպերատոր՝ Յակոբ Զինզել
Նկարիչներ՝ Մարթա Բրեներ, Ֆելիցիտաս Փյուլս
Կոմպոզիտոր՝ Յոնաս Ֆոգլեր
Հնչյունային ձևավորող՝ Մուհամեթ Ջան
Մոնտաժողներ՝ Էմմա Հոլցափֆել, Վոլֆգանգ Փուրքաուզեր
Դերերում. Մայա Բոնս, Բեա Բրոքս, Լիլիոմ Լևալդ, Ջոյ Էվուլու, Մաքսիմիլիան Մունդթ, Վերենա Ալթենբերգեր
Արտադրությունը՝: LiseLotte Films
Յոշա Բոնգարթ
Ծնվել է 1994–ին Վոլֆսբուրգում և մեծացել Քասելում։ Ավարտելով միջնակարգ կրթությունը և ստանալով սարքերի ու համակարգերի էլեկտրոնիկայի տեխնիկի մասնագիտություն՝ աշխատել է Քյոլնում՝ YouTube-յան ալիքների TubeOne ցանցում (այժմ՝ We Are Era), որը մասնագիտացած է YouTube-յան բովանդակություն ստեղծողների մարքեթինգի և համակարգման ոլորտում։ Այնուհետև Բոնգարթն արտադրության օգնական է եղել Բեռլինում հիմնված Iconoclast Germany կինոընկերությունում, նախքան 2017–ին կսկսեր ուսումը Կինակադեմիայում «կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրա» մասնագիտությամբ։ 2019–ին նա արժանացել է Բադեն-Վյուրթեմբերգի կրթաթոշակին և Փարիզի La Fémis կինոդպրոցում նկարահանել կարճամետրաժ ֆիլմ։ 2022–ին ստացել է ևս մի կրթաթոշակ և մասնակցել Լոս Անջելեսի UCLA Extension-ի վարպետության դասերին։ Բոնգարթի «Երիտասարդ, փխրուն» կարճամետրաժը, որն անդրադարձ է սեքսուալությանը և առնականությանը, 2020–ին իր միջազգային պրեմիերան է ունեցել Ռիգայի ՄԿՓ–ում։ Ֆիլմը ցուցադրվել է նաև Գերմանիայի հանրային հեռուստատեսությամբ և հետագայում հասանելի դարձել վերջինիս մեդիագրադարանում (ARD Mediathek առցանց հարթակ)։ Գեղարվեստական գործերից բացի՝ Բոնգարթը վերջին տարիներին նկարահանել է նաև գովազդային ու ապրանքանիշային կարճամետրաժներ Mercedes-ի, Bose-ի և Amazon Prime Studios-ի համար։ Նրա առաջին լիամետրաժ վավերագրական աշխատանքի՝ «Պոռնֆլուենսեր» ֆիլմի (երիտասարդ սիրող պոռնոդերասանների զույգի դիմանկար), պրեմիերան կայացել է Մյուխենի DOK.fest–ում, իսկ 2022–ի հուլիսին ֆիլմը ցուցադրվել է Գերմանիայի կինոթատրոններում։ «Պոռնֆլուենսերը» 2023–ին ներկայացվել է Գերմանական վավերագրական կինոյի մրցանակաբաշխությանը։ «Մանուկ աստղը» Բոնգարթի դիպլոմային աշխատանքն է և առաջին լիամետրաժ խաղարկային կինոնկարը:

Ֆիլմացանկ
alacritas (կ/մ, 2015), Vitrum (կ/մ, 2018), Երիտասարդ, փխրուն ((կ/մ, 2020), Սա կլինի իմ վերջին ծխախոտը ((կ/մ, 2021), Պոռնֆլուենսեր (վավեր․, 2022), Մանուկ աստղ (2025):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ

Made on
Tilda