daily

Օրաթերթ #3 սյունյակ

Հայերեն Daily #3
Ամբողջացնելով եռյակը
Եզրափակիչ պահը մոտ է։ Կինոյի տան Մեծ դահլիճում հուլիսի 15-ին՝ փակման արարողության ժամանակ, փառատոնի ժյուրին կհայտարարի հաղթողների անունները։ Հանդիսավոր արարողությանը կհաջորդի Ատոմ Էգոյանի «Օրացույցը» (1993 թ.) ֆիլմի վերականգնված տարբերակի ցուցադրությունը, ինչը նշանակում է, որ փառատոնը մեկնարկեց հայ կինոյի 100-ամյակի և 20-րդ հոբելյանական փառատոնի տոնակատարությամբ և ավարտվում է հայ-կանադական այս ուշագրավ ֆիլմի 30-ամյակի նշանավորմամբ:

Փակում-համերգ
Եթե հուլիսի 15-ի փակման արարողությունը միայն հրավիրատոմսերով է, ապա հուլիսի 16-ին կայանալիք փակման բացօթյա գալա-համերգի մուտքը ազատ է բոլորի համար։ Ուստի 19:00-ին եկե՛ք Կասկադ, որտեղ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նվագախումբը կկատարի երաժշտություն հայտնի ֆիլմերից՝ վերջնականապես եզրափակելով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի 20-րդ հոբելյանական փառատոնը:

Փարատելով ձեր մտահոգությունները
Հոգ չէ, եթե վերջին շաբաթվա ընթացքում աշխատանքի պատճառով չեք հասցրել դիտել «Ոսկե ծիրան»-ի ծրագրում ընդգրկված բազմապիսի ֆիլմերը: Կիրակի՝ հուլիսի 16-ին, դեռևս հնարավորություն կունենաք մի քանի ֆիլմ դիտելու Կինոյի տանը և Հենրիկ Մալյանի անվան թատրոնում: Ու թեպետ հուլիսի 16-ին փառատոնի պաշտոնական մասը կավարտվի, առաջիկա շաբաթներին «Ոսկե ծիրան»-ի արձագանքային ծրագիրը դեռևս կհագեցնի ձեր առօրյան՝ հնարավորություն ընձեռելով դիտելու ևս մի քանի ֆիլմ Դարդեն եղբայրներից, Լավ Դիասից, Սամվել Խաչիկյանից և այլ հեղինակներից։ Հետևե՛ք փառատոնի սոցիալական ցանցերին: