Թափված տերևներ (2023) / Երևանյան պրեմիերա
Ակի Կաուրիսմյակի
Ֆինլանդիա/Գերմանիա
10.07 19:00 Կինոյի տուն, 12.07 22:00 Մոսկվա կ/թ Կարմիր դահլիճ
Առանձնակի հաճույք է տեսնել՝ ինչպես են բազմամեծար կինոռեժիսորները հետզհետե հղկում իրենց ձեռագիրը, հետևել հեղինակի հասունացման ընթացքին, որի մեջ գրեթե ալքիմիական մի բան կա. ասես թորման գործընթացով իրենց կինոյի ասելիքի բուն էությանն են հասնում: Ակի Կաուրիսմյակին վարպետության այդ մակարդակին է հասել Կաննի այս տարվա կինոփառատոնում ընդգրկված «Թափված տերևներ» ֆիլմում՝ համեստ մի ստեղծագործություն, որը, սակայն, ֆինն կինոռեժիսորի բացառիկ արվեստի սիրտն է բացում: Շարունակելով իր «Պրոլետարական» փայլուն եռերգության («Ստվերներ դրախտում», «Արիել» և «Լուցկու գործարանի աղջիկը») հիմնական գիծը՝ «Թափված տերևներում» Կաուրիսմյակին կրկին ծանոթ միջավայրում է, բայց, անշուշտ, լավագույն դրսևորմամբ: Ձեզ կզարմացնի ոչ թե ռոմանտիկ հանդիպման ողբերգակատակերգական պատմությունն ինքնին, այլ հեղինակի մոտեցումը ներամփոփ գլխավոր հերոսների փխրուն սիրավեպին: Ինչպես վերնագիրն է հուշում, ֆիլմը մեծ խնդիրներով լի այս աշխարհի փոքրիկ ողբերգությունների մասին է, ինչպիսին քամու բերանն ընկած թղթի կտորն է, որի վրա ձեր սիրելիի հեռախոսահամարն է գրված: Այս թեթև պատմության համար սոցիալ-տնտեսական ֆոն դարձնելով Ուկրաինայի պատերազմն ու կենսապահովման ծախսերի ճգնաժամը` Կաուրիսմյակին կրկին երևույթները կշեռքի նժարին է դնում: Ֆիլմը սիրո, կարեկցանքի և արժանապատվության մասին է՝ սարսափելիորեն զվարճալի, սրտաճմլիկորեն տխուր և անհավատալիորեն հուզիչ: Այսպիսով` այն սրտառուչ հիշեցում է, որ մարդկային յուրաքանչյուր կյանք նման է ծառի անպաշտպան տերևի, որ կարող է ցանկացած պահի քամու բերանն ընկնել:
Հյուգո Էմերզաել