հեղինակ՝ Պատրիկ Ֆեյ
1979 թվականին Իսլամական հեղափոխությունը տապալեց Փահլավիների հարստությունը, և դրանից մի քանի շաբաթ անց ծնված ռեժիսոր Ֆարահնազ Շարիֆին մեծացավ անհնազանդության մթնոլորտում։ Նրա «Իմ գողացված մոլորակը» էսսեիստական դեբյուտում, որի պրեմիերան կայացել է այս տարվա Բեռլինալեում, այդ մտայնությունը նկատելի է 80-րոպեանոց ֆիլմի յուրաքանչյուր պահի, որոնք անընդհատ պտտվվում են հիջաբի շուրջը։ Դեռևս մանկուց պարտադիր գլխաշոր կրելը ռեժիսորի կյանքը բաժանել է «երկու մոլորակի»՝ հանրային՝ քողարկված, և անձնական՝ անսքող։
Այս երկբևեռ կառուցվածքն օգտագործելը՝ ընդգծելու թե՛ անհատական և թե՛ հավաքական հեռանկարը, ակնհայտորեն Շարիֆիի կինոնախագծի հիմքում է։ Այնուամենայնիվ, սա հղի է վտանգներով՝ ռեժիսորի մետաֆորը պարտադրելով մի հասարակության, որը մեծ մասամբ զուրկ է ինքնարտահայտվելու հնարավորությունից, հատկապես, երբ ռեժիսորի արտակադրային ձայնը շատ հաստատակամ է հնչում։ Երբ պայքարում ես կրոնապետական մի ռեժիմի դեմ, որը մինչ օրս ձգտում է ոչ միայն փոխելու, այլև շատ առումներով արմատախիլ անելու ժողովրդի մշակութային հիշողությունը, պատկերների տարածումը չափազանց հզոր հակաթույն է հանրային մոռացության համար: Լավագույն դեպքում Շարիֆիի մոտեցումը այս երկբևեռությունը վերածում է դիալեկտիկայի, որը ներկայացվում է, մի կողմից, Շարիֆիի ընտանիքի և ընկերների հեռախոսային ազատ տեսանյութերով, մյուս կողմից՝ հանրային պարսավանքի կադրերով՝ ուղղված այն կանանց, որոնք չեն ենթարկվում պարտադիր հիջաբ կրելու օրենքին։ Պատկերները, ըստ Շարիֆիի, թե՛ մեր իրողությունները վերաիմաստավորելու միջոց են, թե՛ վերահսկողություն իրականացնող ու բոլոր այլախոհ ձայները ճնշող պետությանը մեղսակիցներ: «Իմ գողացված մոլորակը» ֆիլմով Շարիֆին հենց այս «բաժանիր և տիրիր» գաղափարն է փորձում հաղթահարել։