Մեր գյուղը (2022) / Երևանյան պրեմիերա
Կոմս Շահբազյան
Բելգիա
11․07 20:00 Կինոյի տան Մեծ դահլիճ
Իր պարզությամբ հմայող «Մեր գյուղը» վավերագրական ֆիլմում բրյուսելաբնակ ռեժիսոր Կոմս Շահբազյանը մեծ տեղ է հատկացնում խոշոր պլաններին: Ոստայն հյուսող սարդերի, գետնին նոր փորոտված ձկների և փեթակների շուրջը բզզացող մեղուների մանրազնին դիտարկված կադրերն ընդգծում են աշխարհից կտրված վայրում առօրյա կյանքի փխրուն հավասարակշռությունը: Հեշտ է ֆիլմում գյուղական անդորրը շփոթել խաղաղության հետ, սակայն դեռևս տեղի բնակիչների մտքում են այն ողբերգական իրադարձությունները, որոնց միջով նրանք անցել են, և որոնք հնարավոր է՝ կրկնվեն:
Այն պահերին, երբ կինոխցիկը չի թափառում անտառներով, հովիտներով ու լեռներով՝ զմայլվելով տեղի բնապատկերներով, ֆիլմը վեր է հանում գյուղացիների փորձառությունը, որոնք 1990-ականներին Արցախում ինքնապաշտպանվելու և իրենց հողն ազատագրելու համար զինված դիմադրություն կազմակերպեցին: Գյուղի ոճային հետազոտման միջոցով ներկայում արտացոլվում են անցյալի ցավերը․ չէ՞ որ պատերազմը գրեթե երեսուն տարի անց վերադարձել է Արցախ։ Շահբազյանը գտել է պատերազմի, տրավմայի և գոյատևման այս թեմային առնչվելու նրբագեղ միջոց՝ զերծ մնալով ֆիլմում չափազանց շատ ներկայանալուց և ավելի շատ թույլ տալով, որ բնությունն ու նրա բնակիչներն իրենք խոսեն իրենց մասին: Արդյունքում ունենք նրբորեն ազդող ուղևորություն դեպի անցյալը, ներկան և անորոշ ապագան մի տարածաշրջանի, որը քաջատեղյակ է կյանքի ու մահվան վայրիվերումներին:
Հյուգո Էմերզաել