Շրջմոլիկը (2022) / Միջազգային մրցույթ
Սիման Կայատի
Պորտուգալիա/Ֆրանսիա/Լեհաստան
12․07 10։00, 17։30 Մոսկվա կ/թ Կապույտ դահլիճ
2010-ականների սկիզբ` ֆինանսական ճգնաժամի տարիներ: Տասներեք տարեկան Անդրեն ապրում է Պորտուգալիայի Ալենտեժու շրջանում: Հասակակիցների հետ շփվելու փոխարեն օգնում է հորը ջրհորներ փորելու: Մի օր հայրն անհետանում է՝ տղային միայնակ թողնելով: Փորձելով գտնել նրան՝ Անդրեն ստիպված դիմում է Սանդրային` գրեթե անծանոթ հարևանուհուն: Թվում է՝ ֆիլմը որոնողական ռոուդ մուվիի է վերածվելու, բայց Սիման Կայատիի «Շրջմոլիկը» այդ ճանապարհով չի գնում. ոչ մի մոգական ռեալիզմ, միայն տխուր, տաղտկալի իրականություն:
Մի պահ տղայի մասին սյուժետային գիծն անգամ դադար է առնում, որպեսզի ֆիլմը սևեռվի կնոջ վրա: Քայլ առ քայլ բացահայտում ենք նրա պատմությունը: Անպատասխանատու վարքի պատճառով նա զրկվում է իր դստեր նկատմամբ խնամակալության իրավունքից, կորցնում աշխատանքը: Հասարակությունը օգնության ձեռք մեկնելու փոխարեն միայն դատապարտում, հրապարակային զրպարտանքի է ենթարկում նրան. մայրերը սխալվելու իրավունք չունեն: Եվ հանկարծ պարզվում է, որ տղայի և կնոջ միջև որոշակի ընդհանրություն կա. երկու մոլորված հոգի` որդի, որին լքում է հայրը, և մայր, որը զրկվում է դստերից: Գուցե այս երկուսը հենց միմյանց կարիքն ունեին:
«Քառակուսի» պատկերը և բազմաթիվ խոշոր պլանները միտված են ընդգծելու կերպարների ժեստերի և դեմքերի արտահայտչականությունը: Այսպես ֆիլմում կենտրոնական տեղ են զբաղեցնում դերասանական կատարումները: Սիման Կայատին ինքն էլ դերասանական անցյալ ունի. էկրանին դեռևս մանուկ հասակում հայտնվելուց ի վեր նա աշխատել է բազմաթիվ անվանի հեղինակների հետ, ինչը հավանաբար օգնում է արդեն իր դերասանների հետ աշխատելու, համոզիչ կերպարներ կերտելու գործում:
Ռեժիսորը ֆիլմը նվիրում է իր մանկության վայրերին: Տպավորիչ ու գեղեցիկ, բայց խստաշունչ տեղանք, որտեղ անգամ խմելու և ոռոգման ջրին հասանելիության խնդիր կա: Իր դատարկ, ամայի բնապատկերներով Ալենտեժուն դառնում է ֆիլմի երրորդ գլխավոր հերոսը` լքված ինչպես Անդրեն և Սանդրան:
Ալեքսանդր Մելյան