daily

Օրաթերթ #2 սյունյակ

Հայերեն Daily #2
Կրկնակի հանդիպում

Կան կինոպրոդյուսերներ, և կան կինոպրոդյուսերներ։ 12․07-ին՝ 15։00-ին, ՀԲԸՄ-ում կայանալիք հանդիպումը կինոհսկա Ջերեմի Թոմասի հետ ավելի քան պարզ կդարձնի ձեզ համար այս տարբեկումը։ Դևիդ Քրոնենբերգի, Բեռնարդո Բերտոլուչիի, Նիքոլաս Ռոուգի և շատ ուրիշների հետ աշխատած Թոմասը վստահաբար կփոխանցի բազմաթիվ պատմություններ այն մասին, երբ նա օգնել է փոխելու կինոյի պատմությունը։ Իսկ 14․07-ին՝ 15։00-ին, նշանավոր ռեժիսոր Կլեր Սիմոնը կհանդիպի ՀԲԸՄ-ի հանդիսականների հետ, որպեսզի քննարկի կինովավերագրության այն ուրույն ոճը, որի վերջին պտուղներից էր Բեռլինալեի ծրագրում ընդգրկված «Մեր մարմինը»։

Բազմազգայական ճաշարան

«Rambalkoshe» կոլեկտիվի արվեստասեր անդամները կազմակերպել են Կինոյի տան լավագույն հնարավոր գրավումը։ Մինչ 15․07-ը նրանք այն կվերածեն արվեստային տարածքի՝ իրականացնելով ցուցահանդեսներ, փառատոնի պատվավոր հյուր Տակեշի Կիտանոյի ֆիլմերով VHS ինստալացիաներ, կոնցեպտուալ սենյակներ, երաժշտական համարներ և տեսապրոյեկցիաներ։ Փառատոնային յուրաքանչյուր օր՝ 18։00-23։00-ն, կարող եք օգտվել այս բազմազգայական ճաշարանից։

Լավ օր Դիաս նայելու համար

Արդեն կարդացել եք օրաթերթի հարցազրույցը Դիասի հետ, հուլիսի 11-ին եկել եք նրա հետ հանդիպմանը ՀԲԸՄ-ում, իսկ այժմ ժամանակն է՝ գտնեք ճիշտ ամփոփումը ֆիլիպինցի վարպետ Լավ Դիասի արվեստի մեջ ձեր խորասուզման համար՝ գնալով նրա հետահայաց ծրագրի բացմանը։ 12․07-ին՝ 20։00-ին, Կինոյի տան Մեծ դահլիճում «Ոսկե ծիրանը» կցուցադրի «Հեռացած կինը», որին կնախորդի հենց Դիասի ներածական խոսքը»։ Իր մյուս կինոնկարների համեմատ համեստ խրոնոմետրաժով այս ֆիլմը տևում է 3 ժամ 45 րոպե, այնպես որ սա վստահաբար հազվագյուտ հնարավորություն է երևանյան մեծ էկրանին այս ֆիլմը տեսնելու և Դիասի հիպնոսացնող սև-սպիտակի ու դահլիճի լուռ մթության մեջ կորչելու համար։