«Մերսեդես» մակնիշի հնամաշ մեքենան մուտք է գործում «Օրբիտա» գործարանի տարածք, որ ըստ ֆիլմի ռեժիսոր Երվանդ Վարդանյանի՝ «Դանթեն է, որը բերում է իրեն ու հանդիսատեսին ինֆեռնո»: Վավերագրական ֆիլմը, որ վերնագրված է «Օրբիտա»՝ Խորհրդային Միությունում գործող օպտիկայի ամենամեծ գործարաններից մեկի անունով, և պատմում է գործարանի սենյակներից մեկում ծվարած նարդու փոքրիկ արտադրամասի աշխատակիցների մասին և ներգրավված է փառատոնի տարածաշրջանային մրցույթում:
Այս տարածքում ֆիլմ նկարելու գաղափարն առաջացել էր արտադրամաս այցելությունից հետո, որտեղ Երվանդը գնացել էր նարդի պատվիրելու: «Մանկության ընկերս` Գռնոն, աշխատում էր այդտեղ և միշտ առաջարկում էր գնալ` իմանալով իմ հետաքրքրությունը նման վայրերի նկատմամբ,- պատմում է Երվանդը:- Երբ գնացի, Ինստագրամի համար մի քանի կարճ տեսապատում նկարեցի: Հետո որոշեցի պահել, չհրապարակել` մտածելով, որ գուցե ֆիլմի վերածեմ»: Այն, որ արտադրամասի տղաներին տեսախցիկի ներկայությունն ընդհանրապես չէր կաշկանդում, վերջնականապես համոզեց ռեժիսորին նրանց մասին ֆիլմ նկարել:
Նկարահանումները, որ սկսվել էին 2022 թ. սեպտեմբերյան հարձակումից հետո, որոշ ընդհատումներով շարունակվեցին երկու տարի: «Երբ գնում էի նրանց նկարելու, մտքիս հստակ գաղափար ունեի, թե ինչ եմ ուզում նկարել: Գիտեի, որ նրանք սիրում են, երբ իրենց լեզվով ես խոսում, նստում, խմում ու ծխում ես իրենց հետ,- հիշում է ռեժիսորը:- Ոգեշնչում էր նաև արտադրամասի միջավայրը, գործիքների չդադարող ձայները, որ միախառնվելով տպավորություն էին ստեղծում, որ հետապոկալիպտիկ աշխարհում ես, որտեղ ինչ-որ պայթյունից հետո մի քանի մարդիկ կենդանի են մնացել ու նարդի են սարքում»:
Ի վերջո, «Օրբիտա»-ն վերածվեց մի հայելու, որն արտացոլում է Հայաստանի ժամանակակից հասարակության մի ամբողջ ենթաշերտ, որը թեև մեծամասնություն է, սակայն հայկական կինոյում շատ քիչ է ներկայացվում: «Մենք ապրում ենք փակված մեր 10-15-հոգանոց շրջապատում ու կարծում ենք, որ բոլորը մեզ նման են,- բացատրում է Երվանդը:- Մինչդեռ կա հոծ մեծամասնություն` աշխատավորներ, տաքսու վարորդներ, մարդիկ, որոնց ամենօրյա գործունեությունն ինտելեկտուալ ջանքեր չի պահանջում: Նրանք անարդարացիորեն անտեսված են, բայց իրենք էլ իրենց աշխարհն ու հետաքրքրություններն, կինոյի մասին իրենց պատկերացումներն ունեն»: «Օրբիտա»-ն այս պատկերացումներն ու հայացքները խոշորացնող օպտիկայի տակ տեղադրող էսսե է, որ անցնում է այս ամենից անդին` պատմելով անցյալի անխուսափելի կորստի ու դեռևս չդադարող հետընթացի մասին:
Սոնա Կարապողոսյան