Փակվում ենք
Եթե նայել եք մրցութային ֆիլմերը, ապա արե՛ք ձեր խաղադրույքները, քանի որ հուլիսի 13-ին՝ 19։00-ին, Կինոյի տան Մեծ դահլիճում կայանալիք փակման արարողության ընթացքում հայտնի կդառնան բոլոր հաղթողները։ Մուտքը՝ միայն հրավիրատոմսերով։
Հաղթողներ՝ երբ և որտեղ
Իսկ եթե չէիք հասցրել դիտել մրցութային ֆիլմերը, ապա գոնե կկարողանաք հաղթողները նայել։ Հաղթող ֆիլմերը հուլիսի 14-ին՝ 16։00-ից, կցուցադրվեն Կինոյի տան Հ․ Մալյան դահլիճում։
Առաջինից՝ վերջին
Այս տարվա առաջին՝ բացման ֆիլմն Ատոմ Էգոյանի նոր հոգեբանական դրաման էր՝ Ամանդա Սայֆրիդի փայլուն գլխավոր դերակատարմամբ «Յոթ քողը», որը խորհրդանշական ձևով կլինի նաև վերջին ֆիլմը, որ կցուցադրվի 21-րդ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում հուլիսի 14-ին՝ 21։00-ին, Կինոյի տան Մեծ դահլիճում։ Իսկ Ատոմ Էգոյանի հետ մեր հարցազրույցը կարող եք ընթերցել մեր առաջին համարում կամ gaiff.am-ի կայքի Daily բաժնում։
Նռան ձայնը
Գուցե շատ հոգնած լինեք մի ամբողջ շաբաթ այսքան կինո դիտելուց. այդ դեպքում՝ կարող եք փառատոնն ամփոփել երաժշտությամբ։ Հուլիսի 14-ին՝ 20։00-ին, գնացե՛ք «Հայֆիլմ» մասնակցելու 2024-ի «Ոսկե ծիրան»-ի վերջին միջոցառմանը։ «Նռան ձայնը» համերգի ընթացքում կհնչեն փարաջանովյան գլխավոր գլուխգործոցի երաժշտական և հնչյունային ձևավորմամբ ոգեշնչված զանազան կատարումներ։