Հայրերն ու դուստրերը
Ամարսանա Բաթուլգա
Սիրելի՛ Լիզա
Կիրակի վաղ առավոտյան ժամանեցի Երևան և արժանացա հայկական ջերմ ընդունելությանը մի դույլ սառը ջրի տեսքով, որ շաղ տվեցին ինձ վրա։ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում դիտածս վավերագրական ֆիլմերը նույնքան թարմացնող էին, որքան Վարդավառ տոնի այդ սովորույթն էր: Տարածաշրջանային այս ֆիլմերը պայքարում են քաղաքական և անձնական առաջնահերթություն ունեցող խնդիրների դեմ, և դիտելը դրանք Հայաստանում՝ մի երկրում, որի ժողովուրդը շարունակում է տառապել բռնազավթումից և պատերազմից, կարծես թե ավելի է ընդգծում այդ խնդիրների հրատապությունն ու կարևորությունը։
Ըստ իս՝ սա հատկապես վերաբերում էր Շողակաթ Վարդանյանի «1489» դեբյուտային վավերագրական ֆիլմին։ Երբ նրա եղբայրը՝ Սողոմոնը, անհետանում է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի մեկնարկից մեկ շաբաթ անց, Վարդանյանը վերցնում է հեռախոսն ու սկսում նկարել ինքն իրեն, ծնողներին և եղբոր որոնումներին ուղղված իրենց ջանքերը։ Հեռախոսային այս տեսագրություններն իրենց սրտամորմոք անկեղծությամբ ավելի շատ բնական են, քան անմշակ: Ակնառու օրինակ է սկզբի տեսարանը, երբ աղոտ լույսի ներքո Վարդանյանի հայրը, խոհանոցի սեղանի մոտ նստած՝ հոգնատանջ ու իրավիճակին համակերպված, ասում է՝ մարդ իր երկրի համար պիտի ապրի, ոչ թե մեռնի: Քանի որ անորոշության բեռը գնալով ավելի է ծանրանում, հուսահատության մեջ բացվում է մի ճեղք, որի միջով սկսում է թափանցել սարսափի զգացումը: «Իրո՞ք այդքան դժվար է մի հատ զանգելը»,- բարձրաձայն հարցնում է հայրը։
Մեկ այլ վավերագրական ֆիլմ, որտեղ ներկայացվում է ընտանեկանը ազգայինի համատեքստում, «Մենք ներսում ենք» Տարածաշրջանային մրցույթի բացման գրեթե երեք ժամ տևողությամբ ֆիլմն է։ Լիբանանցի ռեժիսոր Ֆարահ Կասեմը վերադառնում է հայրենի Տրիպոլի՝ խնամելու հիվանդ հորը՝ Մուստաֆային, և փաստագրելու միասին անցկացրած ժամանակը: Նա դիմում է պոեզիայի օգնությանը՝ հուսալով հոր հետ գտնել ընդհանուր լեզու, որն իրենց կմերձեցնի: Մուստաֆան, լինելով բանաստեղծ, ինչպես նաև գրական արաբական լեզվի ջերմեռանդ պաշտպան, սկզբում հավանություն չի տալիս աղջկա ջանքերին՝ պնդելով, որ թողնի տեսախցիկը, սակայն աղջկա արձակ բանաստեղծություններն ի վերջո հավանության են արժանանում պոեզիայի՝ տղամարդկանց խմբակի կողմից: Անձնական բնույթի ֆիլմերը պարտադիր չէ, որ վերածվեն մտերմիկի, բայց ուրախ եմ նշելու, որ «Մենք ներսում ենք»-ը հաջողում է երկու առումով էլ, մեծ հաշվով պատկերային պոետական փոխաբերություններով լի հուզիչ օպերատորական աշխատանքի շնորհիվ:
Ինձ համար հատկապես ինտրիգային էր այն, որ երկու ֆիլմերում էլ ռեժիսորները որոշ իմաստով փորձում են վերածվել իրենց իսկ ֆիլմերի թեմաների: Վարդանյանը սափրում է գլուխն ու կանգնում եղբոր բանակային դիմանկարի առջև․ սա հավանաբար հույս արթնացնող ժեստ է, որը կթեթևացնի իր և ծնողների կորուստը։ Իսկ Կասեմն ավարտում է ֆիլմը՝ համադրելով երկու կադր. սկզբում հայրն է կանգնած պատուհանի մոտ, րոպեներ անց՝ ինքը՝ նույն դիրքում։ Այս երկու ազդեցիկ ստեղծագործությունները դիտելն ինձ ստիպեց մտածել, որ մահացածները ինչպես որ ֆիլմերում են շարունակում ապրել, այնպես էլ մեր մեջ:
Շուտով կխոսենք,
Ամարսանա