daily

«Լանդշաֆտը» կբացի «Տարածաշրջանային համայնապատկերը»

Հայերեն Daily #1
Գերմանացի ռեժիսոր և տեսալսողական արվեստագետ Դանիել Քյոթերը տևական նկարահանումներ է անցկացրել Արևելյան Հայաստանում իր վերջին՝ «Լանդշաֆտ» վավերագրական ֆիլմի համար, որն աշխարհագրական և աշխարհաքաղաքական բախումների փոխհարաբերությունների շուրջ ոճային մտորում է: Ֆիլմը մանրակրկիտ և լայնէկրան հայացքով ուսումնասիրում է հայկական լանդշաֆտը 2020 թվականի պատերազմի բռնկումից հետո՝ վերհանելով արդյունահանման, պատերազմի և տեղահանության խնդիրները, ինչպես նաև հանդիսատեսի ուշադրությունը հրավիրելով այս տեղանքից հեռանալուց հրաժարվող մարդկային տոկունության վրա: Որպես այդպիսին՝ սա ճիշտ ընտրված մեկնարկ է այս տարվա «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթի համար, որն իր տասը ֆիլմերով կինեմատոգրաֆիկ ուսումնասիրության է ենթարկում Հայաստանում և հարակից երկրներում գլուխ բարձրացրած վճռական հանգույցներից շատերը: Թեև սա կարող է դաժան հիշեցում լինել, որ պատերազմի, տրավմայի, շահագործման և աքսորի թեմաներն այդքան տարածված են բազմաթիվ երկրներում, ֆիլմերի այս ընտրանին նաև կինեմատոգրաֆիկ սփոփանք է առաջարկում՝ պատկերելով կամային անհատների և ներկայացնելով հուզիչ պատմություններ ու հույսի շողեր: Միասին դրանք ցույց են տալիս այն բազում ուղիները, որոնցով կինոն կարող է արձագանքել աշխարհում մոլեգնող հակամարտությունների և ճգնաժամերի հեղեղին հետաքրքրասիրությամբ, կարեկցանքով և ակտիվիզմով։

Հյուգո Էմերզաել