Երբ 2023 թ․-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, ծագումով արցախցի ռեժիսոր Աննա Մկրտումյանն արտասահմանում կինո էր ուսանում՝ հայտնվելով շատ բարդ ու ցավոտ դրության մեջ. ինչպե՞ս այս մասին ֆիլմ նկարել՝ լինելով կիզակետից այդքան հեռու։ «Ես արդեն որոշել էի, որ կիսատ կթողնեմ ուսումս,- խոստովանում է Մկրտումյանը Zoom-ով հարցազրույցի ժամանակ։- Բայց հետո՝ ինչ-որ պահի, գիտակցեցի՝ ինչու եմ մասնակցում այս ծրագրին․ ես այստեղ եմ, որ իմ ձայնն ավելի լսելի դարձնեմ»։ Այս անսպասելի ընկալումը սկիզբ դրեց անձնական և գեղարվեստական արտահայտչամիջոցների որոնման ներքին ճամփորդության՝ բյուրեղանալով «Արմատ» հիանալի կարճամետրաժ ֆիլմում, որը մասնակցում է «Կորիզ» մրցույթին:
Պորտուգալիայի խիտ անտառների ծառերի գեղեցիկ խոշոր պլանները հզոր փոխաբերության դեր են կատարում արցախցիների տոկունությունն ու բռնի տեղահանումը պատկերելու համար։ Այս բնական միջավայրի պատկերների և վերլուծության միջոցով Մկրտումյանը փորձում է հասկանալ, թե ինչն է ստիպում գոյատևել էկոհամակարգերին կամ համայնքներին։ Այսպես է բացատրում․ «Ես այնքան հիասթափված էի մարդկանցից, որ գնացի անտառ, քանի որ ծառերի հետ շփումն ինձ ավելի հաճելի էր թվում։ Սկսեցի նկարահանել ծառերը, ուզում էի ցույց տալ՝ ինչքան ահռելի են»։ Ամենից շատ Մկրտումյանն ուզում էր պարզել, թե ինչ կկատարվի այդ ծառերի հետ, եթե դրանք առանձնանան իրենց բնական միջավայրից։ Կկարողանա՞ն գոյատևել այդ բռնի տեղափոխությունից հետո։ Այս հարցը նրան բերեց կենսաբան Քրիստինա Քրուզի մոտ, որը կարող էր պատասխանել բնագիտության տեսանկյունից։ «Ի վերջո, ծառերից շատերը, իհարկե, տեղափոխությանը չեն դիմանա,- ընդունում է Մկրտումյանը,- բայց եթե լավ խնամես, դրանք կապրեն, թեկուզ վիրավոր»։
Արցախից տեղահանված հայերի մասին նման նուրբ փոխաբերություն ֆիլմերում հազվադեպ կարելի է տեսնել։ Բայց «Արմատ»-ն էլ ավելի է խորանում՝ կապակցելով այս պատկերացումը պատկանելության փխրուն գաղափարին․ ի՞նչը կարող ես պահպանել այն վայրից, որը կարող ես ընդմիշտ կորցնել։ Մկրտումյանը դարձյալ դիմում է փոխաբերությունների՝ Արցախում իրենց գյուղի շուրջը սփռված բնության հրաշք պատառիկները կապակցելով իր տատիկի հուսահատության հետ, որը ստիպված էր ընտրել, թե որ լուսանկարներն իր հետ վերցնի ընտանեկան տունը լքելիս։ «Արցախի շրջափակման ժամանակ,- հիշում է ռեժիսորը,- ես ինձ այնքան անօգուտ էի զգում։ Ինչ-որ պահի սկսեցի տեսագրել տատիկիս հետ իմ տեսազանգերը։ Հետո չէի վերանայում, բայց այդ տեսագրություններից մի քանիսն այնքան էին համապատասխանում այս ֆիլմին, որ դարձան դրա մի մասը»։
Հյուխո Էմերզաել