«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կինոսերներն արդեն գիտեն, որ Կեսգիշերային ամփոփումը չպետք է բաց թողնել, քանի որ այնտեղ լինում են օրվա ֆիլմերի բուռն քննարկումներ: AFG կինոակումբի կազմակերպած այս ոչ պաշտոնական հավաքները համախմբում են ինչպես մասնագետներին, այնպես էլ կինոսերներին։ Երբեմն ռեժիսորները նույնպես այցելում են քննարկելու իրենց աշխատանքը և մասնակցելու քննադատական զրույցներին: Ուստի հուլիսի 9-16-ը՝ կեսգիշերն անց, այցելե՛ք Մաշտոցի պողոտայի բացօթյա «Կետիկնոց» («Վերնիսաժ») սրճարան:
Փառատոնի «ամենաարդյունաբեր» հյուրերը
Բազմաթիվ կինոցուցադրություններին, ցուցահանդեսներին, քննարկումներին և հանրային փառատոնային այլ միջոցառումներին զուգահեռ գործում է GAIFF Pro հարթակը: Արդեն յոթերորդ անգամ կազմակերպվող GAIFF Pro-ն այս տարի ևս իր շուրջն է համախմբում կինոգործիչների և ոլորտի այլ հյուրերի ամբողջ աշխարհից, որոնք գալիս են Երևան՝ փորձի և տեղեկությունների փոխանակման նպատակով: Քննարկումները, փիչինգները, ընթացիկ գործերի ցուցադրություններն ու դեմ առ դեմ հանդիպումները կոչված են առաջ մղելու սկսնակ կինոգործիչների կինոնախագծերը և ընդհանուր առմամբ զարգացնելու կինոարդյունաբերությունը ի նպաստ կինոյի պայծառ ապագայի:
Սամուրայական սերենադներ
Ճապոնացի լեգենդար կինոռեժիսոր Տակեշի Կիտանոն «Ոսկե ծիրան»-ի այս տարվա պատվավոր հյուրն է: Մեծ հեղինակություն վայելող ռեժիսորն ու դերասանը, որը «Հրավառություն» և «Սոնատինա» ֆիլմերի շնորհիվ կուռք է դարձել Ճապոնիայում և նրա սահմաններից դուրս, Երևանում է՝ ներկայացնելու իր վերջին ֆիլմը՝ «Վիզը», որը նշանավորում է իր վերադարձը սամուրայական ժանր 2003 թվականի «Զատոիչի»-ից հետո։ Մինչև երկուշաբթի` հուլիսի 10-ին՝ 21:00-ին, դեպի հին ժամանակների ֆեոդալական Ճապոնիա կինեմատոգրաֆիական այս մեծ ճանապարհորդության երևանյան պրեմիերան նույն օրը՝ ժամը 15:00-ին, բաց մի՛ թողեք ՀԲԸՄ-ում ճապոնացի հեղինակի հետ հանդիպումը: