«Լինում է, չի լինում» ֆիլմի ռեժիսոր Էմիլի Մկրտչյանը տարիներ շարունակ վավերագրում է արցախցի չորս կանանց կյանքը: Ձյուդոիս Սոսեն անդադար մարզվում է հայրենիք օլիմպիական մեդալ բերելու հույսով, քաղաքական ակտիվիստ Սիրանուշը փորձում է ավագանի ընտրվել երկրում կանանց ձայնը լսելի դարձնելու նպատակով, գենդերային հավասարության համար պայքարող Գայանեն կանանց աջակցման կենտրոն է հիմնում, միայնակ մայր Սվետան ականազերծում է ղարաբաղյան առաջին պատերազմից մնացած ականները:
Հերոսուհիները խիզախություն են գտնում գործելու, քայլեր ձեռնարկելու մի միջավայրում, որում «ակտիվ լինելը կնոջ համար չէ»: Թեև լիովին տարբեր բնագավառներում՝ նրանք նույն նպատակն են հետապնդում. իրենց երազանքների իրականացման միջոցով բարելավել անկայուն ու վտանգավոր վայրում ապրողների կյանքը:
Ժամանակ առ ժամանակ կադրում հայտնվող անրջական դրախտային երկրի պատկերները՝ ասես գովազդային հոլովակներ, հակասության մեջ են մտնում վավերագրական կենցաղագրության հետ: Իդեալականացված, գունազարդված երկրում մարդիկ բազում խնդիրների առջև են կանգնած՝ թե ներքին, թե արտաքին. սոցիալական անարդարությունից մինչև պատերազմի սպառնալիք:
Եվ բոլոր ձգտումները փոշիանում են նոր պատերազմի մասին ահազանգող տագնապի ազդանշանի ներքո: Ֆիլմը փոխում է բնույթը. հերոսուհիների իղձերի հետազոտությունից ու նոր կյանքի կառուցման փաստագրությունից վերափոխվում մի ամբողջ ժողովրդի ողբերգության քրոնիկոնի: Իսկ «հեքիաթային» վերնագիրը չարագույժ ու վշտալի բովանդակություն է ձեռք բերում:
Ալեքսանդր Մելյան