Բեռը (2023) / Տարածաշրջանային համայնապատկեր
Ամր Գամալ
Եմեն/Սուդան/Սաուդյան Արաբիա, 2023
10.07 10:00 Կինոյի տուն Մեծ դահլիճ, 14.07 16:00 Մոսկվա կ/թ Կարմիր դահլիճ
Ադեն, Եմեն, պատերազմից ավերված քաղաք: Փողոցներում ամենագնացներով շրջում են զինվորականները, և ամեն անկյունում անվտանգության անցակետեր են տեղակայված: Չնայած դրան՝ Ամր Գամալի «Բեռը» ֆիլմում տեսախցիկն այնքան օտարված ու անտարբեր է, որ թվում է, թե դա շարքային օր է քաղաքի բնակիչների, մասնավորապես՝ Ահմեդի և Իսրաայի և նրանց երեք երեխաների համար։
Գամալը նախևառաջ թատերական ռեժիսոր և դրամատուրգ է, սակայն իր երկրորդ ֆիլմում նա ցուցադրում է կինոարտահայտչականության չափազանց նուրբ ընկալում, որը հիմնականում զգացվում է փոշոտ փողոցների վախեցնող, գրեթե նատուրալիստական համայնապատկերների և տեսախցիկի դանդաղ, հաշվարկված շարժման միջոցով, երբ տեսնում ենք քաղաքը, որն ապրում է իր սովորական կյանքով, տեղ-տեղ պատահող ավերակներով: Հասարակությունը ցանկացած պայմանի հարմարվելու միջոց է գտնում, բայց երբեմն դրա գինը խեղված բարոյականությունն է։ Ուստի բնական է, որ Ահմեդը, որ երեք ամիս աշխատավարձ չի ստացել, անմիջապես որոշում է հղիության արհեստական ընդհատման դիմել, երբ իմանում է, որ Իսրաան կրկին հղի է: Ընկերները շարունակ պնդում են, որ երեխան միշտ Աստծո պարգև է, սակայն Ահմեդն ավելի երկրային մտահոգություններ ունի, օրինակ՝ իրենից կախյալ ևս մեկ սոված էակ ունենալու հեռանկարը: Իսրաան վստահ չէ, որ հղիության դադարեցումը հարցի լուծում է, այնուամենայնիվ, նա և ամուսինը ձեռնամուխ են լինում իրավական բացթողում գտնելուն, որը թույլ կտա մահմեդական երկրում հղիության արհեստական ընդհատում կատարել:
Թեև փողը մշտապես քննարկվում է ֆիլմում, կարծես թե որևէ նշան չկա, որ ավելի շատ գումարը կբարելավի իրավիճակը: Տեսարաններից մեկում Ահմեդը նույնիսկ ժամանակ չունի թույլ տալու իր ոգևորված երեխաներին նայել պատից այն կողմ կանգնած ավանակին: Ֆիլմի համատեքստում սա պարզապես նյարդայնացած ծնողի ըմբռնելի ժեստ չէ, այլ մի մասը չարտաբերվող, բայց ամբողջ ֆիլմի միջով անցնող սարսափելի զգացողության, որ գուցե հետպատերազմական աշխարհում երեխաներն ընդհանրապես ուղղակի տեղ չունեն:
Արթուր Վարդիկյան