«Կար-չկար, մի արքայազն կար, կինոյի արքայազն»: Այս խոսքերով է սկսվում Մարկ Քազընսի «Ջերեմի Թոմասի փոթորիկները» ֆիլմը (2021), որ մեր ժամանակների ամենաարգասավոր և փորձառու կինոպրոդյուսերներից մեկի քնարական և նեղ անձնական վավերագիր դիմանկարն է: Հաճախ նման վավերագրական ֆիլմերը պատմում են ռեժիսուրայի վարպետների մասին, որոնք համաշխարհային կինոյի գլխավոր հեղինակներն են համարվում, բայց օսկարակիր կինոպրոդյուսեր և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուր Ջերեմի Թոմասին նույնպես կարելի է բնորոշել որպես հեղինակաց հեղինակ, մարդ, որը ստեղծել է այնպիսի լեգենդար ֆիլմեր, ինչպիսիք են «Ուրախ Սուրբ ծնունդ, միստր Լորենս» (1983), «Վերջին կայսրը» (1987) և «Երազողները» (2003):
Ուստի, երբ իռլանդացի ռեժիսոր և արտասովոր կինոսեր Քազընսը խնդրեց պրոդյուսերին նկարահանվել իր վավերագրական ճանապարհային ֆիլմում, Թոմասն այնքան էլ չզարմացավ: «Շատերն էին խոսում կարիերայիս նվիրված ֆիլմ նկարելու մասին,- նշում է պրոդյուսերը Երևանի «Գրանդ Հոթել»-ի նախասրահում՝ հայկական սուրճի գավաթը ձեռքին:- Բանն այն է, որ ինքս էլ հիանում եմ Մարկի ռեժիսորական տաղանդով, նա իմ աշխատանքն ավելի խորն էր ընկալել: Հասկացել էր, որ սիրում եմ կինոստեղծման փոթորիկը, սիրում եմ դրա մեջ լինել: Ճիշտ այնպես, ինչպես երբեմն քեզ դուր է գալիս գտնվել ուժեղ տուրբուլենտության գոտում հայտնված ինքնաթիռում, այն իմաստով, որ քեզ չի վախեցնում այն միտքը՝ տեղ կհասնե՞ս, թե՞ ոչ: Ֆիլմ ստեղծելիս ես հենց դա եմ զգում, ներգրավվում եմ ամբողջապես»:
Կարող է թվալ, թե այդ համակ ներգրավվածությունը, որ հանգեցրել է Բեռնարդո Բերտոլուչիի, Եժի Սկոլիմովսկիի և Դեյվիդ Քրոնենբերգի պես ռեժիսորների հետ երկարատև մտերիմ հարաբերությունների, վաղուց ծրագրված է եղել, բայց Թոմասի պարագայում պարզապես այդպես ստացվեց: «Երբ սկսեցի, ազատ ոճով էի աշխատում,- նշում է այժմ արդեն 73-ամյա պրոդյուսերը՝ խոսելով 70-ականների երիտասարդական արկածների մասին:- Կանխակալ կարծիք չունեի այն ամենի մասին, ինչ անում էի: Այսօր էլ փորձում եմ պահպանել այդ պարզամտությունը»: Հենց այդ մտածելակերպով էլ երեսուն տարեկանը չբոլորած Թոմասը հանդիպեց իտալացի հայտնի պրոդյուսեր Կարլո Պոնտիի հետ՝ գնելու համար «Անհարմար պահ. զգայական մոլուցք» ֆիլմի իրավունքները, որի համար ռեժիսոր ընտրվեց Նիքոլաս Ռոուգը: «Պոնտին 25000 դոլար ուզեց,- հիշում է Թոմասը:- Ես այդ գումարը չունեի, բայց ձեռքը սեղմեցի ու փողը ճարեցի»: Դա առաջին ֆիլմն էր, որ Թոմասը նկարահանեց կինեմատոգրաֆի իր հերոս Ռոուգի հետ՝ ապացուցելու համար իր պրոդյուսերական ինտուիցիայի ճշմարտացիությունը: Հիմա կասես՝ մնացածի մասին պատմելու կարիք չկա, բայց Թոմասը միշտ առաջ է նայում: «Իմ տարիքի մարդկանցից քչերն են, որ առաջվա պես մրցունակ են,- խոստովանում է Թոմասը,- կամ փորձում են ինչ-որ նոր բան անել: Ես միշտ ցանկացել եմ երբեք կանգ չառնել»: Թեպետ Թոմասը նորանոր մարտահրավերների է բախվում արագ փոփոխվող կինոարդյունաբերության ոլորտում, բայց լավատեսությունը չի կորցնում: «Հայրս, որն ինքն էլ կինոգործիչ էր, միշտ ասում էր. «Երբ մտածում ես ինչ-որ բանի մասին, որպես խնդիր մի՛ ընկալիր: Դա հնարավորություն է քեզ համար»: Մինչև հիմա հետևում եմ այդ խորհրդին»:
Հյուգո Էմերզաել