Արտասովոր արահետ (Գուտո Պարենտի, Բրազիլիա, 2023), Միջազգային մրցույթ, 7.07 17:30, 10.07 12:30 Կինոյի տան Մեծ դահլիճ
Կորոնավիրուսի համավարակի առաջին օրերին երիտասարդ կինոռեժիսոր Դավիդը վերադառնում է Բրազիլիա՝ կինոփառատոնի շրջանակում իր դեբյուտային լիամետրաժ ֆիլմը ներկայացնելու համար: Բայց փառատոնը չեղարկվում է, հյուրանոցը` փակվում, և փողոցում մնացած տղան ստիպված է ապաստան խնդրել հորից, որը տարիներ առաջ հեռացել էր ընտանիքից: Մի տանիքի ներքո մեկուսացված լինելու օրերին տղան փորձում է վերահաստատել կապը հոր հետ, որը, սակայն, մտերմանալու առանձնակի ցանկություն չունի և ընդհանուր առմամբ տարօրինակ վարք է ցուցաբերում:
Սկսվելով որպես ծիսական նշանակություն ստացած օբսեսիվ-կոմպուլսիվ ժեստերի ուսումնասիրություն` Գուտո Պարենտիի «Արտասովոր արահետը» գլխավոր հերոսին հանդիսատեսի հետ տանում է դեպի անբացատրելի ֆանտասմագորիկ աշխարհ: Համավարակի ժամանակ, երբ սյուրռեալիստական արարողակարգը դառնում է առօրյայի անբաժանելի մասը, դժվար է իրականությունը երազից տարբերել: Տպավորություն է ստեղծվում, որ ոչ մի բան իր տեղում չէ: Ռեժիսորը, տարբեր տեխնիկաներ կիրառելով, էլ ավելի է ուժեղացնում այդ էֆեկտը: Ներմուծում է էքսպերիմենտալ կինոյին հատուկ դրվագներ ու կադրեր հերոսի նկարած ֆիլմերից: Խաղում է պատկերի հետ, կազմաքանդում այն, բազմաթիվ լուծանցումներ կիրառում` «երազային անիրականության» մթնոլորտ ստեղծելու համար:
Անվերջանալի մղձավանջի ծուղակից ելքը հարազատների միջև նորից հայտնաբերված կապվածության մեջ է: Տարօրինակ ու սարսափելի իրադարձությունների շրջապտույտն ասես անհրաժեշտ անջրպետ է ինքնաճանաչման արահետին:
Ալեքսանդր Մելյան