Գուցե կարծրատիպային հնչի, բայց որքան անձնական և յուրաբնույթ է պատմությունը, այնքան համընդհանուր և ընկալելի է դառնում։ Հենց այդպես կարելի է բնորոշել Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» վավերագրական ֆիլմը, որն այս տարի արժանացավ Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի (IDFA) Գլխավոր մրցանակին: Սա աներևակայելի անձնական ֆիլմ է, որի հիմքում տառապանքն է, որ կրել են Վարդանյաններն այն ընթացքում, երբ փորձում էին պարզել՝ արդյոք ողջ է ընտանիքի որդին: 21-ամյա ուսանող և երաժիշտ Սողոմոն Վարդանյանը մեկնում է Արցախյան պատերազմի ճակատ և ինչ-որ պահի անհայտ կորչում։ Ժամանակն անցնում է, և Շողակաթ Վարդանյանը զգուշորեն գործի է դնում տեսախցիկը՝ վերհանելով հոր և մոր վախն ու զգացմունքային անկումն այն մտքից, որ Սողոմոնը կարող է զոհված լինել: Հենց այդ անորոշությունն է ներսից մաշում ընտանիքի անդամներին: Նրանք փորձում են չկորցնել հույսը, բայց մի խոսուն տեսարանում երևում է, թե ինչպես է Վարդանյանն ընդդիմանում հորը նրա համար, որ անցյալ ժամանակով է խոսում Սողոմոնի մասին, կարծես նա մահացել է արդեն:
Գովելի է, թե ինչպես է Վարդանյանը ներկայացնում այդ բոլոր խիստ անձնական նյութերը՝ հատկապես հաշվի առնելով, որ երբեք կինոռեժիսոր դառնալու մտադրություն չի ունեցել: Այսպիսով՝ այն, ինչ տեսնում եք, տեսախցիկը վերցնելու, կյանքի այդ կարևոր և ցավալի պահը տեսագրելու, արտացոլելու և հիշելու անհրաժեշտության անմիջական արդյունքն է: Հենց այդտեղ է նաև դրսևորվում «1489»-ի ունիվերսալ բնույթը, քանի որ այն աստիճանաբար վերածվում է Սողոմոնին ձոնված սրտաշարժ եղերերգի: Այո՛, ֆիլմը Վարդանյան ընտանիքի անձնական պատմությունն է և ներկայացնում է մտորումներ Հայաստանի և Արցախի զրկանքների մասին, բայց նաև վշտի մաքուր մարմնացում է, որը հատում է տարածության և որոշակիության սահմանները: Տխրության և տագնապի պահերին տեսախցիկն իրեն դարձնելով՝ Վարդանյանը համընդհանուր խորհրդանիշ է դառնում նրանց համար, ովքեր անձկում, փափագում ու կարոտում են մեկին, որը տվյալ դեպքում, հնարավոր է, այլևս չկա:
«1489»-ը պայքար է բացակայության զգացման դեմ, որի վրա խարսխված է պատմությունը, բայց և վերհանում է համերաշխության, կարեկցանքի և ընդհանրության զգացումը, որը հանդես է գալիս որպես սյուժեի հիմնական գծի այնքան անհրաժեշտ հակակշիռ: Ֆիլմի կառուցվածքի անբաժան մասնիկն է դառնում պաշտամունքային այն ձևը, որով Վարդանյանը նկարահանում է ծնողներին, ինչպես նաև ընկերների աջակցող համախմբումը Վարդանյանի թիկունքում, մինչ նա շարունակում է իր սրտամորմոք որոնումները: Թեև ֆիլմը տեղ-տեղ տառապալի է, հենց այդ հուզականությունն ու մարդասիրության զգացումն են ամբողջացնում այն:
Հյուխո Էմերզաել
1489 (Շողակաթ Վարդանյան, Հայաստան, 2024), Երևանյան պրեմիերաներ, 09.07 19:00 Կինոյի տան Մեծ դահլիճ