Թոնրատուն․ հայոց պատմությունը կանանց աչքերով (2023) / Երևանյան պրեմիերա
Իննա Մխիթարյան
Ֆրանսիա/Հայաստան
14․07 17։00 Կինոյի տուն Մեծ դահլիճ
Ոչինչ այնքան տաժանակիր չէ, որքան հաց պատրաստելը: Ի վերջո, հացի դեպքում ամենակարևորը ոչ թե անհրաժեշտ բաղադրիչներն են, այլ դրա թխման համար պահանջվող ֆիզիկական ուժը: Հունցելը, սպասելը և թխելը մեդիտացիոն գործընթաց է հիշեցնում, որտեղ սեփական հոգու մի մասնիկը փոխանցվում է խմորին։ Նման հոգևոր համատեքստում, կարելի է ասել, լավաշ թխելու հնագույն արվեստը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառված այս գործունեությունը, հայ ոգու գրեթե ֆիզիկական դրսևորումն է, այն, ինչ հայ ռեժիսոր Իննա Մխիթարյանը փորձում է ներկայացնել իր համեստ «Թոնրատուն․ հայոց պատմությունը կանանց աչքերով» վավերագրական ֆիլմում։ Մխիթարյանը նկարահանում է՝ ինչպես են տարբեր սերնդի հինգ կանայք միասին լավաշ թխում՝ մտորելով նրանց կյանքի և հասարակության մեջ իրենց իսկ դերի մասին: Սա Հայաստանում կանանց մասին բարձրաձայնելու հրաշալի միջոց է, քանի որ լավաշ թխելու արվեստով առավել հաճախ զբաղվել են տղամարդկանց մայրերը, կանայք և դուստրերը: Լինելով հայոց նահապետական ավանդույթների արգասիք, որի մասին բավականին մանրամասն պատմվում է ֆիլմում` հացատունը նաև այն վայրն է, որ կանանց հնարավորություն է ընձեռում ազատ շփվելու իրենց հասակակից և մյուս կանանց հետ: Ֆիլմում սա հանգեցնում է միջսերնդային անկեղծ քննարկումների այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են ամուսնությունը, դաստիարակությունը, հղիության ընդհատումը, պատերազմը և տրավման։ Մինչ ընթանում է հաց թխելու անշտապ գործընթացը, Մխիթարյանը ստեղծում է Հայաստանի խորաթափանց միկրոտիեզերքը, որը կապում է նրա նահապետական անցյալը ներկայիս ավելի առաջադեմ, բայց դեռևս անկայուն ներկային: Ի վերջո «Թոնրատուն»-ը ձեզ կստիպի գիտակցել, թե որքան հաճույք և ցավ, սեր և կորուստ, ուրախություն ու տառապանք է միշտ միախառնվել ձեզ մատուցվող անուշահամ լավաշին:
Հյուգո Էմերզաել