Ուսանողներ և ընկերներ
Կլարա Կուկարո
Ողջույն, Պատրի՛կ
Երբ սա կարդաս, Երևանն ու «Ոսկե ծիրան»-ն արդեն ոչ այնքան հեռավոր անցյալում կլինեն: Վերջին մի քանի օրերի ընթացքում մտորել եմ քո «ինչն է ֆիլմը ֆիլմ դարձնում» հարցի շուրջ և կարծում եմ, որ թե՛ Մատի Դիոպի «Դահոմե»-ն, թե՛ Երվանդ Վարդանյանի «Օրբիտա»-ն մեծապես հիմնվում են տեսալսողական արտահայտչականության վրա՝ ազգային պատկանելիության, ընկերության և մշակութային առանձնահատկությունների շուրջ հարցեր բարձրացնելու համար: Դիոպի վավերագրական ֆիլմում 26 արտեֆակտներ Փարիզից տեղափոխվում են դեպի Դահոմեի Թագավորություն՝ այժմյան Բենին: Դիոպն իր ֆիլմը նկարահանում է «26»-ի՝ Բենին ուղևորվող հավաքածուի մաս կազմող Գեզո թագավորի արձանի տեսանկյունից: Յասուջիրո Օզուի հայտնի «բարձիկային» կադրերի պես 26-րդը տեսնում է ամեն ինչ, սակայն նրա կյանքը հիմնականում մթության մեջ է անցել: Արկղում փակված և աշխարհից սքողված 26-ը զայրացած է: Վրդովմունքը բոցկլտում է նրա միջից:
Բենինի ուսանողների և 26-ի էներգիաները համապատասխանում են իրար: Աբոմե-Կալավի համալսարանում իրենց հափշտակված մշակութային ժառանգության շուրջ քննարկման ընթացքում նրանք բուռն զայրույթ են արտահայտում, որը ոչ միայն տպավորիչ է, այլև հիմնավոր: Սակայն ի տարբերություն 26-րդի, որն անկենդան է և մենախոսում է կադրից դուրս՝ ուսանողները նման են հունական երգչախմբի՝ բազմաձայն, քննադատական, ուղղորդող: Նրանց հետգաղութային քննարկումն արտացոլվում է ֆիլմի ձայնային ձևավորման մեջ՝ կլանիչ և տագնապեցնող, ասես հավերժական արձագանք, որից չես կարող խուսափել: Քննարկման կեսին մի կին զայրանում է ֆրանսերեն խոսելիս, քանի որ դա համարում է իր նախնիներին ճնշողների լեզուն, իսկ մեկ այլ ուսանող կասկածի տակ է առնում Մակրոնի մղումների ազնվությունը: Այս ուսանողները և Բենինի ժողովուրդը Դիոպի ֆիլմի առանցքն են:
Եթե «Դահոմե»-ի պատկերաշարը նրբագեղ է՝ իր մեջ կրելով օվկիանոսի լուսնային շողերը, որոնք հիշեցնում են Դիոպի նախորդ ֆիլմը՝ «Ատլանտիկա»-ն (2019), ապա Երվանդ Վարդանյանի «Օրբիտա»-ն նման է անմշակ տնային ֆիլմի: Ռեժիսորի՝ HDR Sony տեսախցիկով նկարահանած «Օրբիտա»-ն տեղի է ունենում Երևանում՝ Խորհրդային Միության լքված օպտիկական սարքավորումների գործարանում: Այժմ այն նարդու գործարան է, որի ներսում գրեթե ամեն ինչ ծածկված է փոշու հաստ շերտով: Վարդանյանը որդեգրում է դիտորդի դերը՝ փաստագրելով երիտասարդներից մինչև միջին տարիքի աշխատողներին, մինչ նրանք ձեռքով և սարքերով փայտ են մշակում ու փորագրում: Սակայն քրտնաջան աշխատելու, հետո լավ ժամանակ անցկացնելու քողը շուտով ընկնում է: Ո՞վ է ուզում ամբողջ օրն անցկացնել արհեստանոցում:
Աշխատողները հակակշռում են իրենց կոպիտ, առնական արտաքինը գարեջրով և ձանձրույթով, որը վերհանում է նրանց ներքին դերասանին: Սա հնարավորություն է տալիս ֆիլմին մի հիմար զվարճանքից անցնելու մյուսին, ինչպես, օրինակ՝ երգացանկը, որտեղ տեղ գտած երգերում կարելի է հանդիպել այնպիսի հայկական տեքստեր, ինչպիսին է, օրինակ, «քո սև աչքերը տխուր են առանց ինձ»-ը։ Եվ դրանք էլ ավելի անհեթեթ ու ծիծաղելի են դառնում, երբ հնչում և արձագանքում են այսպիսի վայրում: Չնայած ընդհանուր ճաշկերույթներին և խմելուն՝ Վարդանյանը մեզ չի ներկայացնում արտադրողների որևէ իրական կերպարի, օրինակ՝ մենք ոչ մեկին անունով չենք ճանաչում, բայց նա թույլ է տալիս մեզ շփվել նրանց հետ, ինչը գուցեև ավելի լավ է: Կամ գոնե ավելի զվարճալի, եթե ոչ աչք բացող:
Լավագույն մաղթանքներով,
Կլարա