Համավարակի շուրջ տեսակետներ
Էլիզաբեթ Ալպաիձե
Ողջո՛ւյն, Ամարսանա
Հուսով եմ վայելում ես «Ոսկե ծիրան»-ը նույնքան, որքան ես: Շատ հարստացնող փորձառություն էր: Երևանն ինձ մեծ հաճույք պատճառեց, իսկ այցը Փարաջանովի թանգարան հատկապես հուզիչ էր՝ հաշվի առնելով, թե ինչպես են նրա աշխատանքները ձևավորել իմ ճաշակը:
Փառատոնը փայլուն կերպով ի ցույց դրեց համաշխարհային կինոն, և մի միտում, որը ես ակնկալում էի տեսնել՝ քովիդյան ֆիլմերի ալիքը, իսկապես դրսևորվեց: Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են կինոգործիչներն անդրադառնում համավարակի ֆիզիկական և հոգեբանական հետևանքներին: Կցանկանայի արտահայտել մտքերս երեք ֆիլմերի մասին, որոնք արտացոլում են այս թեման տարբեր տեսանկյուններից:
Առաջինը Ֆելիքս Քալմենսոնի «Գամոդի»-ն է: Կանադացի նկարիչը, որը հայտնի է հետխորհրդային աշխարհաքաղաքականության սյուրռեալիստական ուսումնասիրություններով, Քալմենսոնը ֆիլմը բացում է «դրեգ շոու»-ի կլանիչ տեսարանով, որտեղ լույսերը միացված են, երաժշտությունը՝ անջատված․ նախաբան, որը շոշափելի սպասումներ է առաջացնում: Այնուհետև տեսնում ենք կատարող արտիստներից մեկին՝ Վիկտորին, որն անհանգիստ ծխում է, մինչ հետևում տարածվում են քովիդի ճգնաժամի մասին լուրերը: Այս դասավորությունն արդյունավետորեն փոխանցում է ամբողջ ֆիլմով սփռված լարվածությունն ու անորոշությունը: «Գամոդի»-ի ինտրիգային օպերատորական աշխատանքը լրացնում է նրա նուրբ սյուժեն: Քալմենսոնի փորձը մուլտիմեդիայի ասպարեզում ակնհայտ է․ նա հիշվող պատկերներ ու երկարաշունչ կադրեր է օգտագործում էկզիստենցիալ մշուշի զգացողություն փոխանցելու համար: Շոշափելի մենությունն ու միայնությունն արտացոլում են քվիր համայնքի մեկուսացումը, երկրի դաժան տնտեսական իրողությունները և համավարակի խոր հետևանքները՝ մարմնավորելով կարանտինի սարսափելի անդորրն ու ինտրոսպեկտիվ լռությունը:
Հաջորդը Գուտու Պարենտիի «Արտասովոր արահետ» ֆիլմն էր, որը երիտասարդ բրազիլացի Դավիդի մասին է, որ տասը տարի արտերկրում անցկացնելուց հետո վերադառնում է տուն: Թեև այն լիովին չարդարացրեց իմ սպասելիքները, այնուամենայնիվ, ֆիլմում որոշ ինտրիգային տարրեր կային: «Արտասովոր արահետ»-ն անառակ որդու մասին ժամանակակից առակ է, որտեղ Դավիդը փորձում է վերամիավորվել հոր հետ քովիդի պատճառած անորոշության պայմաններում, ինչը հանգեցնում է տարատեսակ տարօրինակ դեպքերի: Ֆիլմն ընկած է իրականության և երևակայության սահմանագծին, բայց չի բացատրում, թե ինչպես է գործում իր ֆանտաստիկ աշխարհը, ինչը ճանապարհորդությունը որոշ չափով հակասական է դարձնում: Սյուժեի կանխատեսելի շրջադարձերը թուլացնում են դրա ազդեցությունը: Այնուամենայնիվ, փորձարարական արտահայտչամիջոցների և ավանդական պատմելաոճի ռեժիսորական համադրությունը, ինչպես նաև մոնտաժողների (Տաիս Աուգուստու, Տիսիանա Աուգուստու Լիմա, Վիկտոր Կոստա Լոպիս և ինքը Պարենտին) կատարած տպավորիչ կոնտրաստային անցումները ստեղծում են անհանգստացնող մթնոլորտ, որն արտացոլում է համավարակի ընթացքում ապրած հուզական ցնցումները:
Քալմենսոնի և Պարենտիի ֆիլմերի ֆոնին Դավիդ Բոարետոյի «Ապրիլը Ֆրանսիայում» վավերագրությունը կտրուկ առանձնանում է: Վավերագրական ֆիլմը Բոարետոյի և նրա չորս տարեկան դուստր Ապրիլի մասին է, որոնք տեղափոխվում են Փարիզ հենց այն ժամանակ, երբ սկսվում է համավարակը: Ֆիլմի կենտրոնում Ապրիլի ճիգերն են նոր երկրում հարմարվելու, և այդ ամբողջ ընթացքում նա փակված է բնակարանում: Երբ սահմանափակումները մեղմանում են, հայրը և երեխան տեղափոխվում են գյուղ, որտեղ Ապրիլը սկսում է սիրել Ֆրանսիան: Բոարետոն նկարահանում է իրենց ճանապարհորդությունը տնային տեսանյութերի պարզ ոճով, հաճախ հենց Ապրիլի տեսանկյունից՝ անկեղծ հայացք նետելով նրա փորձառությանը: Ֆիլմն ընդգծում է երեխաների և մեծահասակների կապը, երեխաների հիվանդագին հմայվածությունը մահով և ընտանիքների ազդեցությունը նոր վայրերի մեր ընկալման վրա: «Ապրիլը Ֆրանսիայում» ֆիլմն ընտանեկան դինամիկայի հուզիչ ուսումնասիրություն է դժվարին ժամանակներում:
Ես անհամբեր սպասում եմ լսելու, թե որ ֆիլմերն են քեզ ամենաշատը դուր եկել, որ քննարկենք մեր կարծիքները:
Սիրով՝
Էլիզաբեթ