Միսաք և Մելինե Մանուշյաններ (Կատյա Կիրակոսյան, Ֆրանսիա, 2024), Երևանյան պրեմիերա, 11․07 21:00 Կինոյի տան Հ. Մալյան դահլիճ
1944 թվականի փետրվարի 21-ին Հայոց ցեղասպանությունը վերապրած Միսաք Մանուշյանը, որը 1920-ականների կեսերին պատանի հասակում տեղափոխվել էր Ֆրանսիա, Ֆրանսիայի նացիստական բռնազավթման դեմ տարիներ շարունակ պայքարելուց հետո մահապատժի ենթարկվեց գերմանացիների կողմից։ Ուղիղ 80 տարի անց՝ 2024 թվականի փետրվարի 21-ին, Ֆրանսիայի հայազգի հերոս ճանաչված Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները վերահուղարկավորվեցին Փարիզի պանթեոնում։
Միսաքի և Մելինեի, որը ևս Դիմադրության շարժման անդամ էր, կյանքի անհավանական պատմությունը կարեկցաբար վերապատմվում է «Միսաք և Մելինե Մանուշյաններ» վավերագրական ֆիլմում, որի սցենարի հեղինակը, ռեժիսորը և արխիվային ուսումնասիրողը Կատյա Կիրակոսյանն է՝ հերոսական զույգի մեծ զարմուհին, որը կյանքի զգալի մասը նվիրել է նրանց հիշատակը վառ պահելուն և առանցքային դեր խաղացել Պանթեոնում նրանց աճյունների ամփոփման գործում: Հեղինակի խոսքով՝ ֆիլմը ներկայացնում է «թեև ողբերգական, բայց հրաշագեղ պատմություն սիրո և նվիրվածության մասին»։ 50-րոպեանոց այս կենսագրական-վավերագրական ֆիլմը, որը մասամբ հիմնված է Կիրակոսյանի հայտնաբերած՝ Մելինեի նոթատետրերի վրա՝ գրված 1950-ականներին Խորհրդային Երևան տեղափոխվելուց հետո, հարուստ է 20-րդ դարի առաջին կեսի կադրերով՝ այդպիսով վառ պահելով պատմության այն հետքերը, որոնք հեշտությամբ մոռացվում են։
Արթուր Վարդիկյան