Հուլիսի 1-ն է, և Կինոյի տան Մեծ դահլիճը վայելում է «Ոսկե ծիրան» 2024-ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահ հնդիկ-ամերիկացի ռեժիսոր Թարսեմ Սինգհի պատվարժան ներկայությունը: Թարսեմը, որ հայտնի է հարուստ պատկերաշարով իր 6 ֆիլմերով՝ ներառյալ կուլտային «Անկում»-ը (2006) և Լեդի Գագայի «911» երգի դասական դարձած երաժշտական տեսահոլովակը, ոգեշնչվել է տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ Սերգեյ Փարաջանովի անսասան ժառանգությունից: Այժմ՝ վերջին ֆիլմից գրեթե մեկ տասնամյակ անց, նա վերադառնում է մեծ էկրան՝ «Ոսկե ծիրան»-ին ներկայացնելու իր նոր ֆիլմը՝ «Սիրելի Ջասի»-ն։
Խոսելով «Սիրելի Ջասի»-ի մասին՝ Թարսեմը ներկայացրել է նկարահանումների համար իր արմատներին վերադառնալու փորձառությունը։ «Այն բացառապես նկարահանվել է Հնդկաստանում, ու դա ինձ շատ դուր եկավ։ Կարծես վերադարձ էր դեպի տուն»: Ֆիլմը ցույց է տալիս նրա խոր կապն իր արմատների հետ, ինչպես նաև հուժկու հուզականությամբ բացահայտում բարդ սյուժետային գծերը: «Հնդկական անձնակազմը հիասքանչ էր,- շարունակում է նա։- Ինձ հետ միայն մեկ աշխատող էր եկել, և նկարահանումն իմ երբևէ ունեցած ամենահեշտ, ամենահիասքանչ փորձառություններից էր»: Շարունակելով Թարսեմը նշեց, որ չի ցանկացել աշխատել բոլիվուդյան աստղերի հետ: «Ոչ պրոֆեսիոնալների հետ աշխատելը շատ ավելի հաճելի է։ Նրանք կանխակալ կարծիքներ չունեն, ինչը թույլ է տալիս ավելի անկեղծ կատարումներ ստանալ,- բացատրում է նա։- Նշանավոր դերասանների հետ պիտի միշտ մտապահես նրանց հանրային կերպարը և երաշխավորես, որ ֆիլմը նկարահանելիս հավատարիմ կմնաս նրանց կերպարին: Սա մեկ այլ մարտահրավեր է, թեև հավասարապես պարգևատրող»: Անդրադառնալով իր բազմազան ֆիլմագրությանը՝ Թարսեմն ընդգծեց հարմարվելու կարևորությունը։ «Յուրաքանչյուր նախագիծ տարբեր մոտեցում է պահանջում։ Օրինակ՝ ես 28 տարի սպասեցի Գագայի տեսահոլովակը նկարահանելու համար, քանի որ ուզում էի աշխատել ինձ հոգեհարազատ երաժշտության հետ։ Հավատում եմ, որ պետք է հարմարվել նրան, ինչ ունես, և հենց դրանով եմ ուղղորդվել իմ կարիերայի ընթացքում»:
Այդ անձնական նոտայի վրա ուզեցի ներկայացնել Հայաստանում իմ զինվորական կյանքից մի պատմություն, որը կապված էր Գագայի «911» տեսահոլովակի հետ։ «Իմ հրամանատարները խնդրեցին միացնել «911»-ը և թարգմանել: Ասացին, որ Դուք վաղուց արդեն գիտեիք և կանխատեսել էիք 44-օրյա պատերազմի ավարտը»: Դա հուզական պատասխան ծնեց. «Օ՜, երանի այդպես լիներ: Բանն այն է, որ ես այդ գաղափարը ունեցել եմ դեռ 23 տարի առաջ «Massive Attack» խմբի համար, ու այն միշտ մտքումս էր: Զավեշտալին այն է, որ այս ոճի վրա ազդել են իմ հայ հարևանների դուստրերը, բայց ես Փարաջանովին սիրում էի ավելի քան 30 տարի: Գագան նույնպես ծանոթ էր Փարաջանովին,- շարունակում է նա։- Երբ նրան պատմեցի այս գաղափարի մասին, լաց եղավ և ինձ լիարժեք ստեղծագործական ազատություն տվեց»: Տեսանյութը խոր արձագանք ունեցավ հայերի շրջանում։ «Հիանալի զգացողություն էր,- խոստովանեց Թարսեմը:- Երբ տեսա նրանց արձագանքը, ինձ դուր եկավ, որ Հայաստանն ինձ իր գիրկն առավ և դրանից իր նարատիվը կերտեց»:
Հայկ Սարգսյան