Համընդհանուր լեզու (Մեթյու Ռենքին, Կանադա, 2024), Տարածաշրջանային մրցույթ, 12․07 12։30, 19։00 Կինոյի տան Հ․ Մալյան դահլիճ
Ինչպիսի՞ն կլիներ Աբաս Քիառոստամիի ֆիլմը, եթե այն նկարահաներ Ուես Անդերսոնը Գայ Մեդինի ծննդավայրում` կանադական Վինիպեգում: Այս միախառնուրդի իր տարբերակն է առաջարկում Մեթյու Ռենքինն իր երկրորդ լիամետրաժ՝ «Համընդհանուր լեզու» ֆիլմում, որը ռեժիսորի հերթական հարգանքի տուրքն է համաշխարհային կինոյին: Իրանական կինոյի լավագույն ավանդույթներով` ֆիլմի գործողությունները սկսվում են կրթօջախում՝ Երիտասարդների զարգացման կենտրոնում, որտեղ ֆրանսերենի ուսուցիչը խիստ բարկացած է իր աշակերտների անկարգության վրա: Զայրույթի կիզակետում է հայտնվում Օմիդը, որի ակնոցը կորել է (հնդկահավն է խլել), և որը չի կարող մասնակցել դասընթացին կարճատեսության պատճառով: Դպրոցից տուն գնալու ճանապարհին Օմիդի երկու դասընկերուհիները` Նազգոլն ու Նեգինը, սառույցի մեջ հայտնված 500 ռիալ են գտնում և որոշում հանել` օգնելու Օմիդին, որ նոր ակնոց գնի:
Սյուժետային այս գիծն ու դրան զուգահեռ զարգացող մյուս պատմությունները զարդարված են սյուրռեալիզմի և աբսուրդիստական կոմեդիայի տարրերով. հնդկահավերը ծանոթանում են իրենց ապագա տերերի հետ սոցիալական մեդիայում, ՅՈՒՆԵՍԿՕ-ն որպես մշակութային կոթող է գրանցում տասնամյակներ առաջ նստարանին մոռացված պորտֆելը, և բոլոր զբոսաշրջիկները պարտադիր այցելում են հուշարձան: Մինչդեռ ֆիլմի հիմքում ընկած է ծննդավայրի, սիրելի մարդկանց կարոտը , միմյանց կորցնելու վախն ու անբուժելի մելամաղձությունը, որը թերևս այն համընդհանուր լեզուն է, որով խոսում ենք բոլորս:
Սոնա Կարապողոսյան