Իսպանիա/Լիբանան
ԱՅԼ ԱՄՌԱՆ ԵՐԱԶԱՆՔ
186 րոպե
2025
Մի կին փուլ է գալիս քաղաքային ավերակների մեջ, և սա տեղիք է տալիս ֆիզիկական տարածությունների հետ մարդու ունեցած կապի ու մահկանացության հանդիման քաղաքի ճկունության շուրջն ընթացող հետազոտության:

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Պերե Մարսո
Ռեժիսոր՝ Իրենե Բարտոլոմե
Սցենարի հեղինակ՝ Իրենե Բարտոլոմե
Օպերատոր՝ Պոլ Սեյֆ
Կոմպոզիտոր՝ Կինդա Հասան
Հնչյունային ձևավորող՝ Ֆիլիպ Չոմպի
Մոնտաժողներ՝ Սանդրա Ֆատե, Իրենե Բարտոլոմե
Նկարահանվել են. Սիլվեն Պերդիգոնը, Նեսրինե Խոդը, Սեսիլիա Բարտոլոմե Պինան, Ժերար Օրտենը, Մեյ Կասեմը, Բասամ Աբու Դիաբը:
Արտադրությունը՝ Colibrí Studio, The Attic Productions, Lemu Helu

Մրցանակներ
«NEXT:WAVE» մրցանակ, Կոպենհագենի վավերագրական կինոյի ՄՓ (CPH:DOX), 2026
Իրենե Բարտոլոմե
Բարսելոնցի կինոռեժիսոր, բնակվում է Բեյրութում։ Նրա առաջին լիամետրաժ աշխատանքի՝ «Այլ ամռան երազանք» ֆիլմի (2026) պրեմիերան կայացել է CPH:DOX-ում։ Նկարահանել է նաև «Միջաճաշի ժամ» կարճամետրաժը և վիզուալ արվեստագետ Թեսա Ռեքսի հետ համահեղինակել «Ուիլյամսբուրգի տները»։ Երկու կարճամետրաժ ֆիլմերն էլ ուսումնասիրում են քաղաքաշինության տարբեր ասպեկտները՝ մեկը՝ Կահիրեում, մյուսը՝ Նյու Յորքում։ Վերջին տասնհինգ տարիներին Բարտոլոմեն աշխատել է որպես կինոմոնտաժող և խորհրդատու։ 2023–ին հիմնել է Lemu Helu-ն՝ ոչ ավանդական ֆիլմերին և գեղարվեստական ​​նախագծերին աջակցող կինոընկերություն: Կինոմոնտաժ է ուսանել Մադրիդի կինոյի և լսատեսողական միջոցների դպրոցում (ECAM), ստեղծագործական վավերագրություն՝ Բարսելոնի Պոմպեու Ֆաբրա համալսարանում և կինոգիտություն՝ Լոնդոնի Գոլդսմիթս համալսարանում: 2014-2015 թթ․  աշխատակցել է Բրուքլինի UnionDocs վավերագրական արվեստի կենտրոնին:

Ֆիլմացանկ
Վիլյամսբուրգի տները (համառեժ․, 2016), Միջաճաշի ժամ, 2017), «Այլ ամռան երազանք (2026):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ

Made on
Tilda