Նինոյի և Իրակլիի դուստրը՝ Լիզան, անհետանում է՝ նամակ թողնելով, որ իրեն չգտնեն։ Չնայած ճնշվածությանը՝ ծնողները կուզենային հարգել նրա ցանկությունները, բայց Իրակլին չի կարող համակերպվել։ Լիզան սպորտային լուսանկարիչ է,, հեռավոր վրացական գյուղերի ֆուտբոլային դաշտերն է նկարում։ Նրա խմբագրից նկարելու վայրերի ցանկը ստանալով՝ Իրակլին միավորվում է Լևանիի՝ Լիզայի մտերիմ ընկերոջ հետ Լիզային գտնելու համար։ Վրաստանի անծայրածիր և տարաբնույթ բնաշխարհոււմ ճանապարհորդելիս նրանք այցելում են խաղաղ գյուղեր, հանդիպում բարի անծանոթների և զրուցում ֆուտբոլ խաղացող երեխաների հետ։ Հավաքում են Լիզայի ուղևորությունների բեկորները, բայց որքան հեռու են գնում, այնքան անորսալի է դառնում աղջիկը։ Հենց որ որոնումները սկսում են անհույս թվալ, մի խորհրդավոր դեպք վերջնական հուշում է տալիս՝ դրդելով վերջին քայլն անել դեպի անհայտը և վերստին հույսի շող բորբոքելով։
Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝Մարիամ Շատբերաշվիլի, Լուիզե Հաուշիլդ, Ալեքսանդրե Քոբերիձե
Ռեժիսոր՝Ալեքսանդրե Քոբերիձե
Սցենարիհեղինակ՝ Ալեքսանդրե Քոբերիձե
Օպերատոր՝ Ալեքսանդրե Քոբերիձե
Կոմպոզիտոր՝Գիորգի Քոբերիձե
Հնչյունային ձևավորող՝Գիորգի Քոբերիձե
Մոնտաժող՝ Ալեքսանդրե Քոբերիձե
Դերերում. Դավիթ Քոբերիձե, Օթար Նիժարաձե
Արտադրությունը՝ New Matter Films
Մրցանակներ
Ժյուրիի հատուկ հիշատակում, FIPRESCI–ի մրցանակ, Լոկառնոյի ՄԿՓ, 2025, Մեծ մրցանակ, Բանգկոկի ՄԿՓ, Թաիլանդ, 2025, Լավագույն ֆիլմ, Պանչևոյի ՄԿՓ, Սերբիա, 2025