Սլովակիա/Չեխիա/Լեհաստան
ՀԱՅՐԸ
103 րոպե
2025
Մի ողբերգական սխալ խորտակում է նվիրված հոր կյանքը՝ ցնցելով նրա ամուսնությունը և մեկուսացնելով մեղքի զգացման մեջ։ Երբ նշմարվում է բանտարկության սպառնալիքը, նա հարց է տալիս՝ արժանի՞ է կյանքը շարունակելու։ Բայց երբ կնոջ հետ հասկանում է, որ ողբերգությունն անձնական ձախողում չէր, այլ մարդկային մտքի ճարտարապետության մեջ արմատակալած բան, սկսում է երևան գալ ներման մի փխրուն ուղի։ Անգամ դա գիտակցելու պարագայում հարցը մնում է. կարո՞ղ է սերը հաղթահարել այն, ինչին ոչ մի սիրտ չիդիմակայի։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Վերոնիկա Պաշտեկովա, Անտոն Սկրեկո, Կարել Խվոյկա,
Միլոշ Լոխման, Մարթա Գմոշինսկա, Մարիուշ Վլոդարսկի
Ռեժիսոր՝ Թերեզա Նվոտովա
Սցենարի հեղինովաակներ՝ Թերեզա Նվոտովա, Դուշան Բուձակ
Օպերատոր՝Ադամ Սուզին
Նկարիչ՝ Նինա Ֆերյանցովա
Կոմպոզիտոր՝ Pjoni
Հնչյունայինձևավորողներ՝  Մարեկ Հարտ, Իվան Հորակ
Մոնտաժող՝ Նիկոդեմ Խաբիոր
Դերերում. Միլան Օնդրիկ, Դոմինիկա Մորավկովա, Անյա Գեյսլերովա, Մարտինա Սլուկովա
Արտադրությունը՝ DANAE Production, Moloko film, Lava Films

Մրցանակներ
Լավագույն ռեժիսոր, լավագույն դերասան, Չեխ կինոքննադատների մրցանակաբաշխություն, «Ոսկե աչք» լավագույն լիամետրաժ ֆիլմի համար, Ցյուրիխի ՄԿՓ, 2025, Հատուկ հիշատակում – Միլան Օնդրիկ, Վարշավայի ՄԿՓ, 2025, Օպերատորական դեբյուտների մրցույթի «Ոսկե գորտ» մրցանակ, Camerimage ՄԿՓ, 2025, Լավագույն ռեժիսոր, Անթալիայի «Ոսկե նարինջ» ՄԿՓ, 2025, Լավագույն ֆիլմ, լավագույն սցենար, Ստոկհոլմի ՄԿՓ, 2025, Լավագույն դերասան – Միլան Օնդրիկ, Լեզ Արկի ՄԿՓ, Ֆրանսիա, 2025, FIPRESCI–ի մրցանակ – լավագույն դերասան (Միլան Օնդրիկ), Փալմ Սփրինգսի ՄԿՓ, 2026
Թերեզա Նվոտովա
Սլովակիայում ծնված և Պրահայում ու Նյու Յորքում հաստատված ռեժիսոր: Նրա երկրորդ լիամետրաժ աշխատանքը՝«Գիշերային սիրեցյալը» ֆեմինիստական ​​դետեկտիվ դրաման (2022), արժանացել է Լոկառնոյի ՄԿՓ–ի «Ներկայիս կինոռեժիսորներ» մրցույթի «Ոսկե ընձառյուծ» մրցանակին, ցուցադրվել ավելի քան 40 միջազգային փառատոնում և էկրան բարձրացել շատ երկրներում։ Նվոտովայի «Կեղտոտը» առաջին լիամետրաժը (2017), որի պրեմիերան կայացել է Ռոտերդամում, բազմաթիվ մրցանակներ է շահել։ Մինչև խաղարկային կինոյին անցնելը նա նկարահանել է մի քանի վավերագրական ֆիլմ, այդ թվում՝ «Իշխանության տենչը» (2017), որը ներկայացվել է Եվրոպական կինոմրցանակաբաշխությանը։ Նվոտովան ընտրվել է նկարահանելու աղմկոտ իրական քաղաքական հանցագործությունների մասին պատմող «Մեր մարդիկ» սերիալը, որին մրցանակ է շնորհվել Series Mania միջազգային փառատոնում։

Ֆիլմացանկ
Կեղտոտը (2017), Իշխանության տենչը (վավեր․, 2017), Գիշերային սիրեցյալը (2022), Հայրը (2025):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ

Made on
Tilda