Լեհաստան/Գերմանիա/Իտալիա/Ֆրանսիա
ՀԱՅՐԵՆԻՔ
82 րոպե
2026
Ֆիլմը պատմում է Նոբելյան մրցանակի դափնեկիր գրող Թոմաս Մանի և նրա դստեր՝ դերասանուհի, գրող և մրցարշավորդ Էրիկայի հարաբերությունների մասին։ 1949–ի ամռանը՝ սառը պատերազմի բարձրակետին, հայր ու դուստր, սև բյուիկը ննստած, մարտահրավերներով լի հուզական ուղևորություն ենձեռնարկում ավերակների վերածված Գերմանիայով՝ ԱՄՆ–ի վերահսկողության տակ գտնվող Ֆրանկֆուրտից մինչև խորհրդային վերահսկողության տակ գտնվող Վայմար։ Տասնվեց տարվա ամերիկյան տարագրությունից հետո տուն վերադառնալով՝ Թոմաս Մանը ստիպված է բախվել ոչ միայն կիսված հայրենիքի փաստին, այլև սեփական ընտանիքի խոր պառակտմանը։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Էդվարդ Բերգեր, Լորենցո Գանգառոսսա, Մարիո Ջանանի, Լորենցո Միելի, Էվա Պուշչինսկա, Դիմիտրի Ռասսամ, Ժաննա Տրեմսալ
Ռեժիսոր՝ Պավել Պավլիկովսկի
Սցենարի հեղինակներ՝ Հենք Հանդլյոգթեն, Պավել Պավլիկովսկի
Օպերատոր՝ Լուկաշ Զալ
Նկարիչներ՝ Մարցել Սլավինսկի, Կատաժինա Սոբանսկա
Կոմպոզիտոր՝ Մարչին Մասեցկի
Հնչյունային ձևավորողներ՝ Լարս Գինցել, Թարն Ուիլերս 
Մոնտաժողներ՝ Պավել Պավլիկովսկի, Պյոտր Վույչիկ
Դերերում. Զանդրա Հյուլեր, Հանս Ցիշլեր, Աուգուստ Դիլ, Դևիդ Շտրիզով, Աննա Մադլի
Արտադրությունը՝ Our Films, Extreme Emotions, Nine Hours, Chapter 2

Մրցանակներ
Լավագույն ռեժիսոր, Կաննի ՄԿՓ, 2026
Պավել Պավլիկովսկի
Կինոռեժիսոր և ակադեմիկոս Պավել Պավլիկովսկին ծնվել է Վարշավայում։ 14 տարեկանում հեռացել է Լեհաստանից: Բնակվել է Լոնդոնում, Գերմանիայում և Իտալիայում: Գրականություն և փիլիսոփայություն է ուսանել Լոնդոնում ու Օքսֆորդում: 1987-ից ֆիլմեր է նկարահանում: Նրա ֆիլմացանկը ներառում է մեկ տասնյակից ավելի կինոնկարներ: Արժանացել է այնպիսի պարգևների, ինչպիսիք են Եվրոպական կինոակադեմիայի Հատուկ հիշատակումը («Դոստոևսկու ճամփորդությունները», 1991), Մարսելի վավերագրական կինոյի փառատոնի և Ֆլորենցիայի ժողովրդական ԿՓ-ի Մեծ մրցանակները («Սերբական վիպերգ», 1992), Գրիրսոնի անվան մրցանակը լավագույն բրիտանական վավերագրական ֆիլմի համար 1995-ին և Սան Ֆրանցիսկոյի ԿՓ-ի «Ոսկե դարպասը» («Ուղևորություն Ժիրինովսկու հետ», 1995), Բրիտանական կինոակադեմիայի մրցանակը լավագույն դեբյուտի համար (2001), Էդինբուրգի, Սալոնիկի, Խիխոնի ՄԿՓ-երի մրցանակները լավագույն ֆիլմի համար («Վերջին հանգստավայրը», 2000), Էդինբուրգի ՄԿՓ-ի լավագույն ֆիլմի, «Evening Standard»-ի լավագույն սցենարի, Բրիտանական կինոակադեմիայի լավագույն բրիտանական ֆիլմի, Մեծ Բրիտանիայի ռեժիսորների գիլդիայի լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակները («Իմ սիրո ամառը», 2004): Պավլիկովսկու գործերի հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվել Սան Ֆրանցիսկոյում (1995), Լա Ռոշելում (2005), Բրեդֆորդում (2005), Բուենոս Այրեսում (2007), Խիխոնում (2007), Լոնդոնի Ռիվերսայդում (2008): 2015–ին նրա գլուխգործոց «Իդան» դարձավ առաջին լեհական ֆիլմը, որն արժանացավ «Օսկար» մրցանակի որպես լավագույն արտասահամյան կինոնկար։ Պավլիկովսկու հաջորդ՝ «Սառը պատերազմ» ֆիլմը 2018–ին ռեժիսորին բերեց լավագույն ռեժիսորի տիտղոսը Կաննի ԿՓ–ում և «լավագույն ռեժիսոր», «լավագույն օպերատորական աշխատանք», «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգերով երիցս առաջադրվեց «Օսկար»-ի։ «Սառը պատերազմը» 2018–ին արժանացավ նաև Եվրոպական կինոմրցանակաբաշխության հինգ մրցանակին, այդ թվում՝ «լավագույն կինոնկար», «լավագույն ռեժիսոր» և «լավագույն սցենարիստ» անվանակարգերով։
 
Ֆիլմացանկ
Բաց տարածություն (հ/ս, վավեր․, 1 մաս, 1987), Մոսկվա - Պետուշկի (հ/ֆ, վավեր․ 1990), Դոստոևսկու ճամփորդությունները (հ/ֆ, վավեր․, 1991), Սերբական վիպերգ (հ/ֆ, վավեր․, 1992), Ուղևորություն Ժիրինովսկու հետ (հ/ֆ, վավեր., 1995), Սթրինգերը (1998), Մեքենա գողացողները (հ/ֆ, կ/մ, 1998), Վերջին հանգրվանը (2000), Իմ սիրո ամառը (2004), Հինգերորդում ապրող կինը (2011), Իդա (2013), Սառը պատերազմ (2018), Մուսա (կ/մ, 2025), Հայրենիք (2026):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ

Made on
Tilda