ՀՐԱԲՈՒԽ
ՀՐԱԲՈՒԽ

ՀՐԱԲՈՒԽ

Ռեժիսոր Ռոման Բոնդարչուկ

Արտադրությունը 2018

Տևողությունը 106րոպե.

Երկիր Ուկրաինա/Գերմանիա

Ցուցադրություններ

08 Jul 2018 12:30 Մոսկվա կ/թ, Կապույտ դահլիճ
10 Jul 2018 17:30 Մոսկվա կ/թ, Կապույտ դահլիճ

ՍԻՆՈՓՍԻՍ

Տարօրինակ համընկումների  շարանը ռազմական անցակետի ստուգման շրջայցի թարգմանիչ Լուկասին հասցնում է ուկրաինական տափաստանի մի հեռավոր գյուղ: Գնալու  ոչ մի տեղ չունենալով` քաղաքաբնակ տղան ապաստան է գտնում  վառ բնավորությամբ օժտված մի տեղացու տանը: Իրեն հյուրընկալող Վովային որպես  իր ուղեվար ընդունելով` Լուկասը բախվում է իր պատկերացումներից դուրս գտնվող մի անարխիստական աշխարհի, որտեղ թվում է, թե կյանքը բացարձակապես կապ չունի որևէ  ճանաչելի կառուցվածքի հետ: Վովայով ու նրա դուստր Մարուշկայով հրապուրված Լուկասի արհամարհանքը գավառական կյանքի հանդեպ կամաց-կամաց հալվում  է՝  նրան մղելով այնպիսի  երջանկություն որոնելու, որի գոյության մասին  երբեք չի իմացել:

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԸ

Ռոման Բոնդարչուկ
Ռոման Բոնդարչուկ

Ռեժիսոր

Պրոդյուսեր

Օլենա Երշովա

Սցենարի հեղինակ

Ալլա Տյուտյուննիկ, Ռոման Բոնդարչուկ, Դարյա Ավերչենկո

Օպերատոր

Վադիմ Իլկով

Նկարիչ

Կիրիլ Շուվալով

Երաժշտությունը`

Անտոն Բայբակով

Հնչյունային ձևավորող

Բորիս Պետեր, Մարիա Նեստերենկո

Մոնտաժող

Միկոլա Բազարկին, Հայկե Պարպլիս

Նկարահանվել են՝

Սերհիյ Ստեպանսկի, Վիկտոր Ժդանով, Խրիստինա Դեյլիկ:

Արտադրությունը՝

Tato Film

Ռոման Բոնդարչուկ

Կ. Կարպենկո-Կարիի անվան թատրոնի, կինոյի և հեռուստատեսության համալսարանի շրջանավարտ է: Նրա ավարտական ֆիլմը` «Տաքսիստը», արժանացել է Ռուսաստանի կինոքննադատների գիլդիայի «Սպիտակ փիղ» մրցանակին, իսկ «Կինոշոկ» բաց ԿՓ-ում՝ Ռուսաստանի պրոդյուսերների մեծ մրցանակին, ինչպես նաև «Կինոտեատր.Doc» փառատոնի մրցանակին «համարձակության և քնարականության» համար: Բոնդարչուկը Մարդու իրավունքների Docudays UA կիևյան ՄՓ-ի գեղարվեստական ղեկավարն է: Նա «Եվրոմայդան. կոպիտ հատում» ֆիլմի ռեժիսորներից մեկն է նաև, ֆիլմ, որը Մայդան հրապարակի իրադարձությունների մասին է և առաջին անգամ ցուցադրվել է Ամստերդամի վավերագրական ֆիլմերի ՄՓ-ում (IDFA): Բոնդարչուկը նկարահանել է մի շարք կարճամետրաժ ու վավերագրական ֆիլմեր և երաժշտական տեսահոլովակներ, որոնք մրցանակներ են շահել ուկրաինական և միջազգային փառատոներում: «Ուկրաինացի շերիֆները» նրա առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմն էր, որը 2015-ին IDFA-արժանացել է Ժյուրիի հատուկ մրցանակին:


Ֆիլմացանկ

Հիշատակության օր (2007, կ/մ), Mms (2009, կ/մ), Եվրոմայդան. կոպիտ հատում (2014, վավ.), Ուկրաինացի շերիֆներ (2015, վավ.), Դիքսիլենդ (2016, վավ.), Հրաբուխ (2018):

ՖԻԼՄԵՐ 2018